Սիրիայում ապստամբների առաջնորդը հայտարարել է, որ իրենց նպատակն «Ասադի ռեժիմը տապալելն է»

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Սիրիայի ապստամբների կոալիցիան, որն այս շաբաթ կառավարական վերահսկողությունից դուրս է բերել ևս մեկ խոշոր քաղաք, ի վերջո նպատակ ունի տապալել նախագահ Բաշար Ասադի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ընդդիմության զինյալների առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին: CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Ջոլանին ոչ մի կասկած չի թողել, որ «Հայաթ Թահրիր Ալ-Շամ»-ի (HTS) խմբավորան նպատակը, որը ստեղծվել է «Ալ Քաիդա»-ի նախկին մասնաճյուղից, ոչ այլ ինչ է, քան Ասադի ռեժիմին վերջ տալը:

«Երբ խոսում ենք նպատակների մասին, հեղափոխության նպատակը մնում է այս ռեժիմի տապալումը։ Մեր իրավունքն է օգտագործել բոլոր առկա միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար։ Իրանցիները փորձեցին վերակենդանացնել ռեժիմը՝ ժամանակ շահելով, ավելի ուշ ռուսները նույնպես փորձեցին աջակցել նրան: Բայց ճշմարտությունն այն է, որ այս ռեժիմը մեռած է»,- հայտարարել է նա։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ ապստամբների առաջխաղացումը երկրի հյուսիս-արևմուտքում ապշեցուցիչ է։ Նրանք վերահսկողության տակ են առել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, նախքան ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքը գրավելը։ Ցնցող հարձակումը հսկայական հարված է հասցրել Ասադին և նրա կողմնակիցներին Իրանում և Ռուսաստանում։

Սիրիայի ընդդիմադիր ուժերն ապակենտրոնացված են և կազմված են տարբեր գաղափարախոսություններից, թեև միավորված են Ասադի ռեժիմը տապալելու ընդհանուր նպատակի շուրջ:

Սակայն չնայած Ջոլանիի՝ իր նոր խմբավորումն «Ալ Քաիդա»-ից հեռացնելու ջանքերին՝ Միացյալ Նահանգները 2018 թվականին HTS-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։

Քանի որ ապստամբների կոալիցիայի ռազմական հաջողություններն ընդլայնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, Ջոլանին պնդել է, որ խաղաղ բնակիչները վախենալու ոչինչ չունեն Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները կառավարելու հետ կապված: Ըստ խմբավորման՝ աշխատում են հանգստացնել խաղաղ բնակիչներին և խմբերին, որոնք հալածվել են ծայրահեղական և ջիհադիստական ​​խմբավորումների կողմից Սիրիայում տասնամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում: Այն նաև նշել է, որ ամեն ինչ արել է՝ քրիստոնյաներին և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին հրապարակայնորեն ասելու, որ նրանք ապահով կապրեն իր իշխանության ներքո:

«Նրանց [փոքրամասնությունների] նկատմամբ որոշակի խախտումներ են եղել քաոսի ժամանակաշրջաններում, սակայն մենք անդրադարձել ենք այդ խնդիրներին։ Ոչ ոք իրավունք չունի ջնջել մեկ այլ խմբի։ Նրանք հարյուրավոր տարիներ գոյատևել են այս տարածաշրջանում, և ոչ ոք իրավունք չունի նրանց վերացնելու»,- ասել է Ջոլանին՝ պատասխանելով փոքրամասնությունների անվտանգության մտահոգությունների մասին հարցին։

Իրավապաշտպան խմբերը և տեղական դիտորդները, այնուամենայնիվ, ահազանգել են Իդլիբում քաղաքական այլախոհների նկատմամբ HTS-ի վերջին վերաբերմունքի մասին՝ պնդելով, որ խումբը կոշտ ճնշումներ է իրականացրել բողոքի ցույցերի ժամանակ, խոշտանգել և բռնության է ենթարկել այլախոհներին:

Ջոլանին նաև ցանկություն է հայտնել, որ  օտարերկրյա ուժերի հեռանան Սիրիայից։ Ներկայում երկրում կան ուժեր ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից, ինչպես նաև Իրանի վստահված խմբերը։

«Կարծում եմ՝ այս ռեժիմի տապալումից հետո հարցը կլուծվի, և այլևս օտարերկրյա ուժերի՝ Սիրիայում մնալու կարիքը չի լինի»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի