Հեռախոսիս պարունակությունը Փաշինյանի դիմաց դրված էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց այն հայտարարությունը, թե ինչ պետական կարևորության գաղտնիքներ է հրապարակել։

Նա հայտարարեց, որ որևէ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի հասանելիություն ինքը չի ունեցել և, գուցե, լրագրողների հետ զրույցների ընթացքում մի բան ասել է, որը չէր կարելի ասել։

«Ես չեմ հիշում նման դեպք, որ նպատակամղված, պլանավորված այսօր այս եմ ասել արտահոսք, հետո այն եմ ասել արտահոսք»,-ասաց նա։

«Նիստին ես զարմանք հայտնեցի ուրիշ բանի համար, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում՝ վարչապետի մոտ, որովհետև պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը՝ ուսանողական ընկերը, հայց էր ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվեն։ Այդ շրջանակներում տեղի էր ունեցել հարցաքննություն և իմ հեռախոսն առգրավվել էր։ Ես ոչ թե դիմադրել եմ, այլ ասել եմ՝ վերցրեք, չասեք առգրավել են, ասեք ուզել ենք՝ տվել է։ Այդ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ, և քննիչն ասեց, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց՝ ինքը հարցրել է, որ շատ բաներ ունի, որոնք չէր ցանկանա՝ կարդան, պատասխանել են՝ անհոգ լինի․ «Ասեցի՝ կարդում եք, ջհանդամը, տղա եք, սարսափելի բան չի, հանկարծ չհրապարկվի, ասեցին՝ պարո՛ն Աղազարյան, ինչե՞ր եք ասում, Դուք գիտեք, որ պետության մեջ եք։ Ես հպարտ կեցվածք ընդունեցի։ Բայց պարզվեց՝ հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով՝ չեմ կարող ասել»։

Դիտարկմանը, գուցե, վարչապետի հրահանգով են հեռախոսի ինֆորմացիան կարդացել՝ պատասխանեց. «Ես ասացի չգիտեմ՝ ոնց է հայտնվել և թե որքանով է օրենքի շրջանակներում՝ դա էլ չգիտեմ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։