Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կալուգայում գտնվող «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

««Թայֆուն» գործարանը, որը մտնում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մեջ, նույնպես հարձակման է ենթարկվել Կալուգայում»,- գրել է Կովալենկոն Telegram-ում։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, առայժմ չկա։

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան նոյեմբերի 25-ի առավոտյան Telegram-ում գրել է, որ «գիշերը քաղաքի մատույցներում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 3 անօդաչու թռչող սարք»։

«Հրդեհ է բռնկվել այն վայրում, որտեղ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Տեղում աշխատում են ԱԻՆ և օպերատիվ խմբի աշխատակիցները»,- ասվում է կեսգիշերին մոտ արված նրա գրառման մեջ։

Ժամը 4։30-ի սահմաններում Շապշան հայտնել է, որ արդյունաբերական ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը մարվել է։

«Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 8 անօդաչու թռչող սարք»,- հավելել է պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։