Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Արթուր Պողոսյանին առաջադրելու է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ ՔԿ նախագահը նշանակվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ Այս պաշտոնը թափուր է արդեն մեկ շաբաթ, երբ Փաշինյանի՝ SMS-ով հայտնած խնդրանքից հետո, ի թիվս այլ պաշտոնյաների, հրաժարականի դիմում գրեց նաև Արգիշտի Քյարամյանը։

Արթուր Պողոսյանն այս պահին գլխավոր դատախազի տեղակալն է։ Նա այս պաշտոնին է նշանակվել 2022 թվականին։ Մինչ այդ նա զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020-ին, երբ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, մի քանի օր անց նա Պողոսյանին քննչական դեպարտամենտի պետ նշանակեց։

Արթուր Պողոսյանը Արգիշտի Քյարամյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Դեռ 2020 թվականին Factor.am-ը գրել էր, որ նրանք ընկերներ են։ Արթուր Պողոսյանն այդ ժամանակ Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր.

«Ես շատ մարդկանց եմ ճանաչում: Եթե Դատախազությունում ինչ-որ մեկն աշխատել է, նշանակում է, որ շատ լավ ճանաչում ենք և շատ լավ հարաբերություններ ունենք: Դա զարմանալու չէ: Եթե ճանաչում եմ, ապա շփվում եմ և մտերմություն եմ անում»։

Քյարամյանի հետ կապված էլ շրջանառվում է, որ նա կնշանակվի Պետական վերահսկողության ծառայության պետ։ Նա այդ պաշտոնին էր նաև 2019-ին` պետի պարտականությունները կատարողի կարգավիճակով։
Նարեկ Կիրակոսյան