Վեթինգի հակառակ կողմը․ հետաքննություններ՝ դատական համակարգում կոռուպցիա ծնող խորքային պատճառների մասին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը  նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նշելով․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել:

Փոխարենը, որպես իր աշխատանքի արդյունք, նա արձանագրեց․ դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից, այդ հանգամանքը  չեն ընդունում միայն այն անձինք կամ նրանց մերձավորները, որոնց ինքը ցավեցրել է՝ հանուն համակարգի վիրահատական բուժման։

«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում`ամենաերկարը դիմացած»,-հրաժարականի տեքստում գրել էր ԲԴԽ նախագահը։

Ինչ «վիրահատություններ» են արվել դատական համակարգում, արդյոք դրանք միտվա՞ծ էին դատական համակարգը բուժելուն, ինչո՞ւ է ԲԴԽ նախագահի պաշտոնը թունավոր, և ո՞վ է այն թունավորում։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից 6 տարի անց արդյո՞ք դատական համակարգը ենթարկվել է վեթինգի, ինչպես հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  արդարադատություն իրականացնելիս դատավորներն այժմ նայում են մարդկանց ձեռքերի՞ն, թե աչքերին։

Այս հարցերի  պատասխանները կգտնեք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ  Factor TV-ի հետաքննությունների հավաքական քարտեզագրման մեջ,   որում զետեղված նյութերում խորքային անդրադարձել ենք դատական համակարգի խնդիրներին, դրանք  ծնող պատճառներին ու հնարավոր լուծումներին։ «Ի նպաստ Հայաստանի դատական  համակարգի բարեվարքության ամրապնդման» ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ուսումնասիրված եւ  ներկայացված է  հսկայական  տեղեկատվություն, որը, հուսով ենք, օգտակար շտեմարան կլինի  դատաիրավական համակարգում իրապես բարեփոխումներ իրականացնելու  նպատակ եւ շահագրգռություն ունեցող կառույցների եվ անհատների համար։