Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել, վարչապետ Ալեքսանդր Անկվաբը նույնպես լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է Эхо Кавказа-ն։

«Երկրում կայունությունը և սահմանադրական կարգը պահպանելու նպատակով, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ ներկայացնում Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնից»,- ասվում է փաստաթղթում, որը Բժանիան ստորագրել է իշխանությունների և ընդդիմության միջև ժամեր տևած բանակցություններից հետո։

Ըստ կողմերի միջև ստորագրած համաձայնագրի՝ Բժանիան հրաժարական է տալիս, իսկ տարածքում և կառավարական շենքերի համալիրում հավաքված ցուցարարները  հեռանում են։ «Այս կետը չկատարելու դեպքում Հանրապետության Նախագահը  Բժանիան հետ է վերցնում հրաժարականի դիմումը»,- նշված է հրամանագրում։

Այսօր Աբխազիայի խորհրդարանը քննարկելու է Բժանիայի հրաժարականը։ Նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Բադրա Գյունբան։ Վարչապետի պաշտոնում նշանակվել է խորհրդարանի նախկին նախագահ Վալերի Բգանբան։

«Գործող  նախարարներն իրենց պարտականությունները կատարում են այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահը չի ստանձնել իր պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։

Ավելի վաղ Բժանիան հայտնել էր, որ ծրագրում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի գարնանը, սակայն այժմ դրանք կարող են տեղի ունենալ ավելի վաղ։

Այս հրաժարականը պարտադրված էր ընդդիմության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրին դեմ արտահայտվողցուցարարները  քանդել էին խորհրդարանի մոտ գտնվող արգելապատնեշն ու մտել շենքի տարածք։ Երեկոյան նրանք սկսել էին գրոհել նաև շենքը, որտեղ գտնվում է նախագահի աշխատակազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի