Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականի մասին։ Համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը դեռ հրաժարական չի տվել։ Ճշտող հարցին, դա նշանակում է՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա արձագանքեց․ «Համայնքի ղեկավարը տեղում չէ, հիվանդանոցում է, դուրս կգրվի, երևի իրենից կճշտեք։ Ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»։ Արթենյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Ըստ այդ տեղեկությունների՝ սպանության վայրում է եղել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:

Քննաչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ սպանություն է տեղի ունեցել Նազարբեկյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, 335-րդ հոդվածով` ապօրինի զենք զինամթերք կրելու։
Հավելենք, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը մայիսին էր ստանձնել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։

 

Մանյա Պողոսյան