Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
Բոլորը

Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մեր հանրապետությունում մարդիկ չպետք է լինեն, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, կապ չունի, նրանք նախկին, թե ներկա իշխանության ներկայացուցիչներ են։ Նաև չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք իրենց արժանապատվությունը և իրավունքները հարգված չեն զգում»,-ասաց Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համբերության բաժակը լցվել է՝ անդրադառնալով արդարադատության խնդրին։  Վարչապետը, հայտարարեց, որ իրավապահ համակարգին տվել է անհրաժեշտ ամեն բան՝ արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունք չի տեսնում։

ՄԻՊ-ը լրագրողներին ասաց, թե տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր։ «Դրա առնչությամբ ես անընդհատ խոսել եմ, հիմա էլ եմ խոսում, արձանագրում։ Խնդիրների մի մասը բխում է նրանից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում։ Պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց պաշտպանը։

Մանրամասները` տեսանյութում։