Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից COP29-ի ընթացքում հնչեցված մեղադրանքներին։

«Նիդերլանդների Թագավորությունը կտրականապես մերժում է ռեպրեսիաների մասին անհիմն տեսակետները, որոնք արտահայտել է Ադրբեջանի նախագահը COP29-ի ժամանակ։ Նիդերլանդների Թագավորությունը բաղկացած է չորս ինքնավար և իրավահավասար երկրներից՝ համաձայն Թագավորության կանոնադրության՝ Արուբա, Կուրակաո, Սինտ Մարտեն և Նիդերլանդները, որոնք ներառում են Բոնեյր, Սաբա և Սինտ Էուստատիուս հատուկ մունիցիպալիտետները։ Այս ամենն արդյունք  է կղզիներում անցկացված մի շարք հանրաքվեների և խորհրդակցությունների։ Ժողովրդավարական ընտրությունները պարբերաբար անցկացվում են վեց կղզիներից յուրաքանչյուրում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Նիդերլանդները հավատարիմ է մնում կլիմայական հավակնություններին և COP-ը հաջողակ դարձնելուն, այդ առումով Նիդերլանդները միշտ եղել է փոքր կղզի պետությունների շահերի ակտիվ ջատագովը։

Հիշեցնենք, որ Ալիևն իր ելույթում Ֆրանսիային և Նիդերլանդներին մեղադրել է «գաղութատիրության և մի շարք հանցագործություններ իրականացնելու մեջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի