«Արթուր Վանոյանի մահվան դեպքին ես էլ եմ ներկա եղել»․ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալն այլևս չի ցանկանում, որ իր անունը կապեն «Սասնա ծռերի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է դիմել «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորում էր ստացել և վիրահատության ենթարկվել։ Նա մասնավորապես մեզ ասաց, որ ներկա եղել է ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը մահացած ոստիկան, գնդապետ Արթուր Վանոյանի մահվան դեպքին։

Այս հանգամանքը, ըստ նրա, դեռևս դատարանում հրապարակված չէ։

Նշենք, որ Վանոյանի սպանության մեջ է մեղադրվում «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը, որին բացի այս սպանությունը, մեղսագրվում է ևս մեկ ոստիկանի մահ։ Ի դեպ, ըստ դատաբժշկական փորձաքննության, մահացած ոստիկան Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ:

Թաթուլ Թամրազյանը, սակայն շատ մանրմասներ չհայտնեց, անուններ չտվեց, ասաց՝ ամեն ինչ կասի դատարանում։ Սիբիրից եկած Թամրազյանը հայտարարեց, որ չի ցանկանում, որպեսզի իր անունը կապեն «Սասնա ծռերի» հետ, սակայն չմանրամասնեց, թե ինչու՝ արդյոք քաղաքակա՞ն պատճառներներ կան, թե՝ այլ։

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում Թամրազյանի՝ «Սասնա ծռերի» հետ կապ չունենալու ցանկությունը կապեց կուսակցական երևույթի նկատմամբ հավատ չունենալու հետ։ Ասաց, երբ իրենք իրենց քայլերով ցույց կտան, որ կուսակցական լինելը վատ բան չէ, Թամրազյանը կարող է և վերադառնալ։

Լիլիթ Շաբոյան