Մեկնարկել են Ամանորի նախապատրաստությունները` առանց պայմանագրի հրապարակման. ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Factor TV-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել են Ամանորի տոնակատարությունների նախապատրաստությունները։ Մասնավորապես, սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման և հուշարձան-շենքերի ձևավորման աշխատանքները։ Factor TV-ն գնումների պետական Armeps համակարգից փորձեց տեղեկանալ՝ այս տարի ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ աշխատանքները, ո՞ւմ հետ է քաղաքապետարանը պայմանագիր կնքել։ Պետգնումների կայքում տվյալ ծառայությունների մատուցման պայմանագիրը հրապարակված չէ։

Factor TV-ն տեղում պարզեց՝ աշխատանքներն իրականացնում է «Սինեմարտ» ընկերությունը, որը նախորդ տարի էլ էր իրականացրել այս աշխատանքները՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Ընկերության աշխատակիցներից մեկը Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատեց՝ «Սինեմարտ» ընկերությունից է։ Վստահեցրեց, իրենք մրցույթով են ընտրվել․ էլէկտրոնային աճուրդ է կայացել, աշխատանքներն էլ այսօր են սկսել։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Լևոն Սարդարյանը Factor TV-ին հայտնեց, որ «երկփուլ մրցույթի արդյունքում է «Սինեմարտ»-ը ընտրվել»։

«Փաթեթներն այսօր են բացվել․ գուցե այդ պատճառով դեռ չեն երևում։ Նախորդ տարվա ծավալը չէ»,- ասաց Սարդարյանը։

Սարդարյանից խնդրեցինք պայամանագրի ծածկագիրը, ասաց՝ քաղաքապետարան դիմենք։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Հանրապետության հրապարակում աշխատանքներ է իրականացնում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ Դիտարկմանը, որ տեղում աշխատակիցները հաստատել են՝ «Սինեմարտ» ընկերությունից են, Կոստանյանը կրկին նույնը պնդեց։

Ստացվում է՝ «Սինեմարտ» ընկերությունից հաստատում են, որ Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքներն իրենք են իրականացնում, այնինչ քաղաքապետարանից հերքում են՝ նշելով, որ «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ն է։

Նշենք, որ «Սինեմարտ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսեր, այժմ էլ ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանին։ Ընկերությունն առաջին անգամ պետական գնման մասնակցել է 2022 թվականին, երբ քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել։ «Սինեմարտ» ընկերության վրա 2021 թվականին դրված արգելանքը հանվել է 2022-ին՝ քաղաքապետարանի հետ պայմանագրի ստորագրումից օրեր առաջ։

Ուշագրավ է, որ 2022 թվականին քաղաքապետարանը «մեկ անձից գնման» ընթացակարգով 191 մլն 6 հազար դրամի պայմանագիր էր կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, թեև նշել էին, որ գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Ձևավորում» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Երևան համայնքն է։

Ստացվում է՝ Հանրապետության հրապարապում մեկնարկել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները, թեև պայմանագիրը պետգնումների համակարգում չի հրապարակավել։ Հրապարակվելուն պես մենք կներկայացնենք մանրամասները։

Արփի Հակոբյան