Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է հաղթանակի մասին, իսկ Իվանիշվիլին խոսում է իր թիմի հաղթանակից

Լուրեր

22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախագահ Թինա Բոկուչավան հայտարարել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի մասին։

«Չնայած բռնություններին, Եվրոպան հաղթեց, և վրաց ժողովուրդը հաղթեց, այսօր ոչ մի կուսակցություն չհաղթեց, երկրի եվրոպական ապագան հաղթեց, ընդդիմությունը հաղթեց, իսկ «Վրացական երազանքը» պարտվեց. Իվանիշվիլիի ժամանակն անցել է։ Այսօր մենք դա տեսանք նոր հրապարակված էքզիթ փոլերում։ Վրաց ժողովուրդն այս պատմական ընտրություններում ընտրեց կոալիցիոն կառավարություն»,- հայտարարել է Բոկուչավան։

Formula TV-ի կողմից պատվիրված Edison Research-ի էքզիթ-փոլի համաձայն, «Վրացական երազանքը» (GD) հավաքել է ձայների միայն 40,9%-ը, մինչդեռ հիմնական չորս ընդդիմադիր կուսակցությունները հավաքել են 51,9%:

«Երկու էքզիթ փոլերի համաձայն՝ «Վրացական երազանքը» պարտվում է և ունի 70 մանդատից պակաս։ Ընդդիմությունը հաղթում է։ Հուսով եմ, որ ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկի մոտ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում որևէ հարց չի առաջանա։ Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանում ավարտվեց ռուսական իշխանությունը։ Հուսով եմ՝ Բիձինա Իվանիշվիլին գիտակցում է դա, համարժեք որոշում կկայացնի և չի խանգարի հասարակական խաղաղությանը։ Դա լավ է երկրի համար և ավելի լավ նրա համար»,- հայտարարել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի նախագահ Նիկա Գվարամիան՝ Վրաստանում ընտրատեղամասերի փակումից հետո:

Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է իր ուժին հարող ընկերության հրապարակած էքզիթ-փոլի արդյունքները՝ վստահեցնելով կողմնակիցներին, որ առաջիկա չորս տարիներին իշխող կուսակցությունը շատ բան կանի՝ Վրաստանը դասելով ամենահաջողակ երկրների շարքում։ Իր խոսքում Իվանիշվիլին ընդգծել է, որ իշխող թիմը կգնահատի ընտրողների վստահությունը։

«Ամբողջ աշխարհում հազվադեպ է պատահում, որ նույն կուսակցությունը 12 տարվա ընթացքում նման դժվարին հանգամանքներում հասնի նման արդյունքների», – ասել է Իվանիշվիլին: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ընտրողներին և կանխատեսել, որ չորս տարվա ընթացքում Վրաստանը կդառնա առաջատար երկիր։

«Ես վստահեցնում եմ մեր ընտրողներին, որ թեև կան ավելի հարուստ երկրներ, որոնք ունեն ավելի երկար կայացած ժողովրդավարություն, մեր հասարակությունը ևս կարողունակ է: Մեզ համար էական է հասկանալ, թե ում վստահել և ուր տանել երկիրը։ Երաշխավորում եմ, որ առաջիկա չորս տարիներին մենք շատ բան կանենք, և Վրաստանը կդասվի ամենահաջողակ երկրների շարքում։ Մեր թիմը, անկասկած, կգնահատի այս վստահությունը։ Կարծում եմ, որ մեր թիմը ներկայացնում է մեր հասարակության լավագույն հատվածը»,- եզրափակել է Իվանիշվիլին:

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Թբիլիսիում գործող վրացական Opinion Research Business International-ի կողմից անցկացված exit poll-ի արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ստացել է ձայների 56,1%-ը՝ ±2,5% սխալանք:

Չնայած դեռ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շտապել է շնորհավորել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօրվա խորհրդարանական ընտրություններում տարած «ճնշող հաղթանակի» կապակցությամբ։ «Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է լավագույնը իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց», – նշել է Հունգարիայի նախագահը: