Փող ունես`100 հարկանի շենք էլ կկառուցես, Երևանում միայն բիզնես շահն է գործում. Սաշուր Քալաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Ակադեմիական քաղաքի նախագծում տրանսպորտի հետ կապված, իհարկե, խնդիր կա: Ընդ որում, դա ոչ միայն երևանյան, այլև համահայաստանյան խնդիր է: Այդ ի՞նչ տրանսպորտ պետք է աշխատի,որ սովորողներին, մյուսներին արագ տանի-բերի Ակադեմիական քաղաք,սա խնդիր է: Ընդ որում, իրատեսական չեմ համարում, որ նախագիծը մինչև 2030 թվականը կյանքի կոչվի. մենք նման շինարարական հզորություն չունենք, անհնար է»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը` անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծին: Ի դեպ, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացրել էր ներկայացրել էր նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:

Սաշուր Քալաշյանը խոսում է նաև Երևանի Կասկադ համալիրի արդիականացման նախաձեռնությունից. «Էսքիզները տեսել եմ, չափազանցված ուռճացված են, դրանք ճնշող ազդեցություն են թողնում Կասկադի կերպարի վրա, այլ լուծում, մրցույթ հայտարարել է պետք: Բացի այդ` Կասկադի հեղինակներից մեկին` Ասլան Մխիթարյանին ինչո՞ւ չեն ներգրավում աշխատանքներում, կարծում եմ` անտեղյակ մարդիկ են դրանով զբաղվում»:

Սաշուր Քալաշյանի կարծիքով` Երևանում քաղաքաշինական, ճարտարապետական ոլորտների բացթողումները կապված են երկրի տնտեսական վատ վիճակի հետ. «Փող ունես`100 հարկանի շենք էլ կկառուցես, Երևանում միայն բիզնես շահն է գործում: Բիզնեսի մեծ աղբյուր է շինարարական ոլորտը: Թույլատրվում է ամեն ինչ, միայն թե փող շատ աշխատեն. սա ձեռնտու է թե´ թույլատրողին, թե´ ներդրողին, որը կարճ ժամանակում եկամուտ է ապահովում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան