ԵՄ խորհրդարանն ընդդեմ Ադրբեջանի բանաձև է ընդունել՝ կոչ անելով դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Քիչ առաջ Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը․ ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Այն անդրադառնում է Ադրբեջանում առկա և միջազգային հարաբերություններում այդ պետության կողմից ստեղծված բոլոր հիմնական խնդիրներին:

Բանաձևով Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:

Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. կոչ է անում Ադրբեջանին միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:

Եվրախորհրդարանը պնդում է, որ որևէ ապագա գործընկերության համաձայնագիր Եվրամիության և Ադրբեջանի միջև պետք է կնքվի միայն այդ երկրում իրավական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների վիճակի բարելավման պայմանով, ինչպես նաև՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում ազնվորեն ներգրավվելու՝ Ադրբեջանի պատրաստակամության պայմանով:

Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին դադարեցնել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք, ինչպես նաև՝ ուշադրություն հրավիրում այն մտահոգությունների վրա, ըստ որոնց Ադրբեջանից ԵՄ արտահանվող գազը կարող է լինել նաև ռուսական ծագման:

Բանաձևը արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում:

Վերահաստատում է իր կոչը ԵՄ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ ովքեր մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թուլլ տվել, ինչպես նաև այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաների հասցեին վիրավորական կամ սպառնալից հայտարարություններ են հնչեցրել. այս կապակցությամբ պահանջում է նախ արգելել ադրբեջանցի այս պաշտոնյաների մուտքը ԵՄ հաստատությունների շենքեր:

Իր աջակցությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը և ընդգծում նրա կարևոր դերը:

Վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից զրպարտչական արշավների հետ. կոչ է անում EUMA-ին շարունակել ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, ինչպես նաև՝ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել դրա չափը և երկարացնել դրա տևողությունը:

Համարում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անհամատեղելի է այդ երկրում COP29 համաժողովի անցկացման հետ և կոչ է անում ԵՄ անդամ պետություններին անել հնարավորը, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներն այդքան ցածր են:

Բանաձևը անդրադառնում է նաև Ադրբեջանում խոսքի, մամուլի ազատության գրեթե ամբողջական բացակայությանը և գրաքննությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ ավելի քան 320 վճիռների պահանջները չկատարված կամ թերակատար մնալուն, ավելի քան 300 քաղբանտարկյալների առկայությանն ու այլախոհների հետապնդմանը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, Եվրոպայում պաշտոնյաներին և ընտրված ներկայացուցիչներին կաշառելու համակարգված քաղաքականությանը՝ «խավիարային դիվանագիտության»-ը»,- գրել է պատգամավորը։