«Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Մշակույթ
13.09.2018 | 19:12Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 14-15 կկայանա «Միջմշակութային երկխոսություն. Երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը, որի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների և հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկել երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, համակարգերը, փորձի փոխանակում կազմակերպել դասախոսությունների ու աշխատանոցների միջոցով:
Այն անցկացվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ, Երևանում Գյոթե կենտրոնի, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանության նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանությունների աջակցությամբ: