Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքին

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում հուլիսի 11-ին մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հավաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքը բացվել է Տերունական աղոթքով և Վեհափառ Հոր հայրապետական օրհնությամբ, որից հետո բացման խոսքով հանդես է եկել պատմաբան Երվանդ Փամբուկյանը: Նա նշել է, որ երբ խոսվում է Սփյուռքի հայեցի դիմագծի մասին, նկատի է առնվում դասական Սփյուռքը, որը կազմավորվել է առավելապես եկեղեցու, դպրոցի և քաղաքական ու մշակութային կազմակերպությունների շուրջ: Փամբուկյանը մատնանշել է, որ դասական Սփյուռքի չորրորդ սերունդը նույն ձևով չի ապրում, ինչպես առաջինը: Բայց հատկանշական է չորրորդ սերնդի՝ ազգային պահանջատիրությանը մասնակից դառնալու ձգտումը, մի բան, որ անցյալում վերաբերում էր միայն քաղաքական խավին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա անդրադարձել է ազգային ինքնության և հայկական ինքնագիտակցության կարևորությանը: Նախարարը  նշել է, որ հայկական ինքնության խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, միշտ փոփոխության մեջ է և բազմաշերտ: Անդրադառնալով հայկական ինքնության առանձնահատկություններին՝ Սփյուռքի նախարարը նկատել է, որ այն հիմնված է ցավի և տառապանքի վրա: «Հայկական Սփյուռքը աշխարհի մյուս սփյուռքների համեմատությամբ ամենատարածվածն է (119 երկրում ձևավորվել են հայկական համայնքներ): Հայկական Սփյուռքը բազմամշակույթ է, ուստի նաև՝ բազմաթիվ ինքնությունների տեր: ՀՀ սփյուռքի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ծպտյալ հայերի ինքնությունը վերագտնելու խնդրին և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում», – նշել է նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է խառն ամուսնություններին և դրանց հետևանքներին, հայեցի կյանքից և հայկական ավանդույթներից գիտակցաբար հեռու ապրող, իրենց աշխարհի քաղաքացի համարող, իսլամացած և արմատներին վերադառնալ ցանկացող հայերին և նշել, բոլոր դեպքերում հայ մնալու երաշխիքը հայ եկեղեցին է, հայ դպրոցը, պատմական հիշողությունը, ընտանիքը, հայկական ավանդույթների պահպանումը, ազգային և մշակութային կառույցների, հայ մամուլի գործունեությունը, հայկական խորհրդանիշների պահպանումը, ազատ և անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի գոյությունը և հզորացումը:

Եզրափակելով խոսքը՝ Սփյուռքի նախարարը հավելել է, որ շատ կարևոր է հայ երիտասարդին գրավիչ դարձնել հայկական ինքնությունը, Հայաստանն ու Արցախը, որպեսզի Հայաստանը նրանց համար դառնա տուն և ոչ թե միայն պատմական Հայրենիք:

Առաջին նիստի ավարտին հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Նա նշել է. «Սփյուռքահայի ինքնահասկացողության և ինքնարտահայտության ներկա վիճակը քննարկելուց և առկա պատկերը նկարագրելուց հետո մենք պետք է որոնենք ինքնության նոր մոտեցումներ, նոր չափանիշներ, նոր սահմաններ ու սահմանումներ»: Անդրադառնալով սփյուռքահայության մեկ դարից ավելի հայ մնալու փաստին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ տարբեր պատճառներով և հանգամանքների բերումով այսօր Սփյուռքի պայքարելու ձգտումը սկսել է աստիճանաբար թուլանալ և հավելել է. «Մենք պետք է նորովի կազմակերպենք մեր համայնքների կյանքը, նոր կենսունակություն հաղորդենք նրան, գտնենք ինքնաճանաչողության ը նպաստող նոր և ազդու մեթոդներ, ուղիներ: Պետք է վերստեղծենք սփյուռքահայի ինքնահասկացողությունը և ամրապնդենք ինքնագիտակցությունը՝ տվյալ միջավայրին և ներկա պայմաններին համահունչ»:

«Պատմական ակնարկ» խորագրով առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Սեդա Տատոյանը և գրող, հրապարակախոս Նազարեթ Պերպերյանը:

Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է Հայկական լեռնաշխահում հայ ժողովրդի ինքնության կազմավորման պատմությունը՝ սկսած ՔԱ II դարից և հայ ինքնության կազմավորումը բաժանելով չորս փուլերի: Պրոֆեսոր Սեդա Տատոյանն իր զեկույցում անդրադարձել է Կիլիկիայի հայկական թագավորությունում հայկական ինքնության հարցերին՝ այն տեղավորելով հայոց պատմության ուղեծրում: Նա առաջարկել է գործնական հայացք ձգել Կիլիկյան Հայաստանի պատմությանը, որտեղ առկա էին հանդուրժողականության ոգին և դիվանագիտական փորձառությունը: Հրապարակախոս Նազարեթ Պերպերյանը նշել է, որ ինքնահասկացողության համար Սփյուռքը կարիք ունի նոր բառամթերքի և եղած խնդիրների վերհանման:

«Ինքնության հատկանիշներ» խորագրով երկրորդ նիստին հանդես են եկել Միհրան Քյորտողլյանը, Վարուժան արք. Հերկելյանը, Խաչիկ Դեդեյանը, Սեդա Խտշյանը և Խաչիկ Տեր Ղուկասյանը:

«Ինքնություն և համաշխարհայնացում» խորագրով երրորդ նիստին՝ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանը, դոկտոր Հայկ Օշականը և գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը:

Վերապատվելի Փոլ Հայտոսթյանն ընդգծել է, որ համաշխարհայնացման պատճառով «սահման» հասկացողությունը փոփոխությունների է ենթարկվել, առաջ են եկել ներ ըմբռնումներ: Դոկտոր Հայկ Օշականն անդրադարձել է հայ սփյուռքի բազմաշերտությանը, իսկ Հակոբ Պալյանը՝ ներքին սփյուռքների խնդիրներին:

Յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել քննարկումներ: Հավաքը պիտի շարունակվի հուլիսի 12-ին և 13-ին: