Շուրջ 2,5 միլիոն դոլար պարգևավճար՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման 1 տարվա ընթացքում

Լուրեր

04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումից ի վեր՝ մեկ տարվա ընթացքում (13․10․2023-16․10․2024թթ․), Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 962,126,134 ՀՀ դրամ կամ շուրջ 2,5 միլիոն դոլար։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Տեղեկացրել են նաև, որ պարգևավճար տրամադրվել է բոլոր աշխատակիցներին:

Մեր հարցմանը, սակայն, մասնակի են պատասխանել։ Տիգրան Ավինյանն ինքն իրեն պարգևատրե՞լ է, և եթե այո, ապա որքա՞ն և քանի՞ անգամ․ գլխավոր այս հարցը Երևանի քաղաքապետարանն անպատասխան է թողել։ Թե ինչո՞ւ, հարցման պատասխանում այդ մասին որևէ հիշատակում չկա։ Բայց հաշվի առնելով այն, որ պարգևատրվել են քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, ենթադրվում է, որ քաղաքապետ Ավինյանը նույնպես նրանց շարքում է։

Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, խախտել է Տեղեկատվության ազատության մասին օրենքը, որի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն; 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը; 3) պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ; 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք); 5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Նույն հոդվածի 2-րդ կետով էլ սահմանվում է, որ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունը, սակայն, նշված կետերից որևէ մեկին հղում չի արել։

Հավելենք նաև, որ Կառավարության 2015 թվականի N 1204-Ն որոշման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգի 8-րդ կետի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետ, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյաները բարձր պարգևավճարներ են ստանում, Երևանի քաղաքապետարանը Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ անվանական ցուցակ էր հրապարակում, թե ով որքան պարգևավճար է ստանում։ Այժմ Տիգրան Ավինյանը, որը կանգնած է իշխանափոխության ակունքներում, հրաժարվում է հարկատուներին տեղեկացնել, թե իրենց վճարած հարկերից պաշտոնյաները որքա՞ն պարգևավճար են ստանում։ Առավել ուշագրավ է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` քաղաքացին պետք է իմանա, թե որ պաշտոնյան ինչ ունեցվածք ունի և ինչպես է այն ձևավարվել։

«Հայաստանի քաղաքացիները, մանավանդ այսօրվա հանգրվանում, իրավունք ունեն իմանալ, ի վերջո, որպես ՀՀ նախագահ, վարչապետ, նախարար, ԱԺ պատգամավոր, մարզպետ և այլ բարձրաաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք ինչ ունեցվածի են տիրապետում և ինչքանով է այդ ունեցվածքի ծագումնաբանությունն օրինական, ինչքանով է դա համապատասխանում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի կանոններին»:

Արփի Հակոբյան