Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում Պուտինի մասնակցության դեպքում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29-ը

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հանրությունը պետք է խուսափի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցությունից, եթե դրան ներկա լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին POLITICO-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։

«Մենք պետք է գործադրենք այդ ճնշումը, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա իրենք չեն գնա»,- նշել է դեսպանը։

Այս կոչը հնչում է այն բանից հետո, երբ Կրեմլը երեքշաբթի հայտարարել էր, որ Պուտինը դիտարկում է ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպվող ամենամյա կլիմայական հավաքին մասնակցելու հնարավորությունը, որը կսկսվի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Չենցովը նշել է, որ Ադրբեջանը գնալով «ավելի կախված» է դառնում ԵՄ-ից՝ հաշվի առնելով, որ միությունը դիմում է նավթով և գազով հարուստ հարավկովկասյան երկրին՝ օգնելու փոխարինել ռուսական հանածո վառելիքը:

«Նրանք ցանկանում են զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և պետք է շատ զգույշ լինեն այս հարցում»,- ասել է ուկրաինացի դիվանագետը՝ պնդելով, որ դա Բրյուսելին առանցքային լծակներ է տալիս Բաքվի նկատմամբ:

Պուտինը վերջին տարիներին կրճատել է միջազգային ճամփորդությունները։ Միջազգային քրեական դատարանի (ICC) կալանքի հրամանը ռազմական հանցագործությունների մեղադրանքների համար սահմանափակում է նրա ընտրությունը: Ադրբեջանը, սակայն, ՄՔԴ-ի մաս չէ, այսինքն՝ պարտավոր չէ կալանավորել Ռուսաստանի ղեկավարին երկիր այցելելիս: Պուտինն օգոստոսին եղել է Ադրբեջանում՝ բանակցություններ վարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Չենցովն ընդգծել է, որ ՄՔԴ-ի կալանքի հրամանը պետք է բավարար լինի Պուտինի ներկայությունը մեծ դիվանագիտական ​​միջոցառմանը խափանելու համար:

«Մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին, որ Ռուսաստանի գործողությունները ռազմական հանցագործություններ են, և մենք ընդգծում ենք՝ պետք է գիտակցենք, որ Ռուսաստանը փորձում է նորմալ դարձնել պատերազմը»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան POLITICO-ին ասել է, որ Կրեմլը չպետք է խաթարի կլիմայական կարևոր համաժողովը։

«Մենք չենք վախենում Պուտինից, եթե նա գա, դա հնարավորություն կլինի դիմակայելու նրա ստերին և ագրեսիային»,- անանունության պայմանով պարբերականին ասել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի