Քանի անձ է վարչական պատասխանատվության ենթարկվել գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար

Լուրեր

04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս տարվա ընթացքում գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար 26 անձ է վարչական պատասխանատվության ենթարկվել, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝  վարչական պատասխանատվության ենթարկված  յուրաքանչյուր  քաղաքացու նկատմամբ նշանակվել է տուգանք 100 000-ական դրամի չափով։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի,  2-րդ մասի՝ (գիշերային ժամերին  հրագործական արտադրատեսակներ օգտագործելը) հատկանիշներով վարչական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ»,- նշել են ՆԳՆ-ից։

Առանց թույլտվության գիշերային ժամերին հրավառություն կատարելու վերջին օրինակը դեռ թարմ է։ Վերջերս Երևանի կենտրոնում WCIT-ի բացման համերգից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնել էր, որ համերգից հետո հրավառություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար քաղաքապետարան չեն դիմել: Նա հանձնարարել էր  արձանագրություն կազմել՝ խորհրդակցելով ՆԳՆ-ի հետ:

Factor.am-ին ՆԳՆ-ից փոխանցել էին, որ WCIT 2024 միջոցառման շրջանակներում, հրավառության իրականացման պահի դրությամբ, հրավառություն իրականացնող անձը չի ունեցել Ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված թույլտվություն։

Հավելենք, որ պետական կամ համայնքային միջոցառումների շրջանակներում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ հրագործական արտադրանքների զանգվածային ներմուծումը, վաճառքն ու հրավառություններն արգելված են օրենքով։ Նախորդ տարի հուլիսին ԱԺ-ն ընդունեց օրենք, ըստ որի այլևս չի թույլատրվում հրավառություններ անել ընտանեկան հավաքույթների կամ խնջույքների ժամանկ։

Ըստ օրենքի՝  հրավառություններն իրականացվում են բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում: Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը թույլատրված է բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:

Քաղաքացիներին թույլատրվում է գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն նյութեր՝ (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն):

Մանյա Պողոսյան