Համացանցի ազատության ցուցանիշով ՀՀ-ն ազատ երկրների շարքում է, Ադրբեջանը՝ ոչ ազատ․ Freedom House-ի նոր զեկույցը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Համացանցի ազատությունը ամբողջ աշխարհում նվազում է արդեն 14-րդ տարին անընդմեջ։ Մարդու առցանց իրավունքների պաշտպանությունը նվազել է 72 երկրներից 27-ում, որոնք ընդգրկված են Freedom on the Net-ում, մինչդեռ 18 երկրներում բարելավումներ են գրանցվել: Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատությունը» 2024 թվականի զեկույցում։

Հայաստանը համացանցի ազատության ցուցանիշով 100-ից հավաքել է 74 միավոր և դասվում է ազատ երկրների շարքին։ Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հունիսից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածը։

Նշվում է, որ Հայաստանի առցանց միջավայրը մնում է բաց, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։ Սակայն կառավարությունը ձերբակալել է մարդկանց՝ առցանց հարթակներում կառավարությանը քննադատելու համար, և երկրում անհատները հաճախ են ենթարկվել լրտեսող ծրագրերի հարձակումների: Հաշվետու ժամանակահատվածում կայքերի կամ սոցիալական մեդիա հարթակների արգելափակումներ չեն արձանագրվել՝ ի տարբերություն լուսաբանման նախորդ շրջանների։

2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին վիրավորող դրվագ հրապարակելուց հետո։

Նշվում է, որ 2023-ի դեկտեմբերին կառավարությունը կյանքի է կոչել ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել կառավարության ու մասնավոր հատվածի կարողություններն այս ոլորտում և հետագայում խթանել մեդիա գրագիտությունը:

Ընդգծվում է նաև, որ 2024 թվականի հունվարին Anonymous Russia հաքերային խումբը DDoS հարձակումներ է իրականացրել մի քանի կայքերի դեմ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, բանկերի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների:

Կազմակերպությունը նշում է՝ Հայաստանը զգալի անցում է ապրել 2018-ի զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո, որոնք դուրս են մղել արմատացած քաղաքական էլիտային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է լուծել երկարամյա խնդիրները, այդ թվում՝ համակարգային կոռուպցիան, անթափանցիկ քաղաքականությունը, թերի ընտրական համակարգը և  օրենքի թույլ գերակայությունը։

«Երկիրը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը, որը փաստացի անկախություն էր վայելում Ադրբեջանից 1994 թվականից, բռնի ուժով տեղահանվել է Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը հաղթեց տեղական պաշտպանական ուժերին և ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրեց տարածքը»,- ասվում է զեկույցում։

Հավելենք, որ Հայաստանի հարևաններից Ադրբեջանը 34 միավորով ոչ ազատ երկրների շարքում է։ Նշվում է, որ Ադրբեջանում համացանցի ազատությունն ավելի է նվազել՝ հաշվետու ժամանակահատվածում ակտիվիստների և անկախ լրագրողների զանգվածային ձերբակալությունների պատճառով, ինչը մեծացրել է ինքնագրաքննությունը։ Իշխանությունը շարունակում է տեղեկատվական տարածքը  մանիպուլացնել իր շահերի համար։ Իշխանությունները ձերբակալությունների ալիք են իրականացրել անկախ առցանց լրատվամիջոցների, այդ թվում՝ Abzas-ի, Kanal 11-ի, Kanal 13-ի և Toplum TV-ի լրագրողների նկատմամբ։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը հիմնականում կենտրոնացած է 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, իսկ ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով:

Վրաստանը նույնպես 74 միավորով ազատ երկրների շարքում է, իսկ ահա  Իրանն ու Թուրքիան, համապատասխանաբար, 12 և 31 միավորներով ոչ ազատ երկրների թվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի