Freedom House-ը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և պաշտպանել արցախահայության իրավունքները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Freedom House-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա, ինչը հանգեցրել է նրան, որ նրանք կանխամտածված տարիներ շարունակ ենթարկվել են կրկնվող հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքների ժխտման և, ի վերջո, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանման:

Այս գործընթացն աստիճանաբար ու մեթոդական է եղել, և Ադրբեջանը միտումնավոր պայմաններ է ստեղծել էթնիկ հայ բնակչության համար, որոնք անհնարին են դարձրել նրանց մնալն ու գոյատևումը Լեռնային Ղարաբաղում:

Freedom House-ը եկել է այն եզրակացության, որ ադրբեջանական պետության փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, ինչպես այն ընկալվում է նախկին Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի վերլուծության համատեքստում:

«Մենք փաստագրել ենք արտադատական սպանությունները, խոշտանգումները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության դեղերի հասանելիության սահմանափակումները, քաղաքացիական անձանց հարկադիր հեռացումները, վտարումները և տեղահանումները, կանխամտածված ռազմական հարձակումները կամ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքները և գույքի կամայական ոչնչացումը:

Փաստացի առաքելությունը պարզել է, որ կան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու, որ այդ գործողությունները հանցագործություններ են՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ հանցագործություն) և 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են արտաքսման կամ բռնի տեղահանման սահմանմանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Freedom House-ը կոչ է անում Միջազգային քրեական դատարանին ապահովել մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր հետապնդումներ այդ սարսափելի գործողությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ:

Freedom House-ը կոչ է անում ԵԱՀԿ մասնակից երկրներին օգտագործել մոսկովյան մեխանիզմը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից վտարված էթնիկ հայերի նկատմամբ իրականացված խախտումները հետաքննելու համար:

-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հանդես գալ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մեխանիզմի և հատուկ ընթացակարգի ստեղծման օգտին՝ հետաքննելու մարդու իրավունքների համակարգված խախտումները և զեկուցելու դրանք Մարդու իրավունքների խորհրդին, Գլխավոր վեհաժողովին և ՄԱԿ-ի այլ մարմիններին:

-Աջակցել միջազգային ջանքերին՝ հետապնդելու մարդկության դեմ հանցագործությունները և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունները, ներառյալ՝ կոչ անելով Հռոմի ստատուտի մասնակից պետություններին գործն ուղարկել Միջազգային քրեական դատարան (ICC)՝ հետաքննելու այդ խախտումները, և նպատակային պատժամիջոցներ կիրառելու համար:

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը.

-Ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ մուտքը՝ այցելելու իրենց տները և իրերը հավաքել, ինչպես նաև ապահովել միջազգային հսկողության ներքո հայերի վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ

-Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներում մշակութային հուշարձանների վիճակի հետաքննության համար միջազգային մոնիտորինգային նախաձեռնությունների հասանելիության ապահովում:

-Զերծ մնալ հայերի նկատմամբ բռնություն հրահրող հռետորաբանությունից:

Freedom House-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին կոչ է անում.

-Աջակցել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների համապարփակ փաստաթղթավորմանը և զեկուցմանը, որպեսզի բոլոր խախտումները համակարգված արձանագրվեն և վերլուծվեն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի