Ծրագրված օպերացիան ճիշտ հակառակ էֆեկտը բերեց՝ ուզում էին թուլացնել իշխանությունը, բայց ավելի ուժեղացրին․ Ստյոպա Սաֆարյան

Լուրեր

08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:35
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
08.12.2025 | 20:32
Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովը, Հովհաննիսյանը, Մանասյանը և Չալոյանը 1/4 եզրափակիչում են
08.12.2025 | 20:24
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Օրբանին
08.12.2025 | 20:15
Քոչարյանը մտադիր չէ հեռանալ․ ինչ սցենարով են անցնելու 2026-ի ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն, տեսախցիկներ դնելով, կոմպրոմատներ կորզելու ճանապարհով է գնում, վարչապետը ընդունեց՝ ԱԱԾ-ն միջամտել է տեքստի խմբագրմանը․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 19:51
Ջերմուկում 7 ժամ ջուր չի լինի
08.12.2025 | 19:43
Վարչապետը նոր խորհրդական ունի
Բոլորը

«Քաղաքական-ինֆորմացիոն այս օպերացիան ձեռնարկողները հետապնդում էին հստակ նպատակներ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ կարևորելով դրա համար ընտրված ժամանակը: «Հարվածը հասցվեց Փաշինյան- Պուտին հանդիպումից հետո, երբ Փաշինյանը լիազորված հայտարարեց, որ երկու երկրները չեն պատրաստվում միջամտել միմյանց ներքին արդարադատությանը, այսինքն՝ Պուտինը որևէ մեկի համար չի բարեխոսի, սա իհարկե չգոհացրեց Հայաստանում գտնվող որոշ շրջանակների, որոնք սպասում էին հակառակ արդյունքի: Այս քայլով՝ այդ շրջանակները փորձեցին Ռուսաստանին ցույց տալ, որ Պուտինը սխալվում է, և այն ինչ կատարվում է Հայաստանում, իրականում քաղաքական հետապնդում է, և այդ հարցը երկու երկրների օրակարգից դուրս բերել չի կարելի»:

Քաղաքագետն ընդգծեց, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս ոչ մի հայտնի իրավապաշտպան կազմակերպություն հայատարարություն չի արել, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դուրս են օրինականության շրջանակներից, այս առումով Քոչարյանի թիմը ո՛չ դիվանագիտական կորպուսին է կարողացել համոզել, ո՛չ էլ հայաստանյան հանրությանը, հետևաբար նման ապացույց ստեղծելը ուղղակի անհրաժեշտություն էր նրանց համար:

«Այս միջոցով փորձեցին հիմքեր ապահովել, թե իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում, սրա ապացույցը Քոչարյանի գրասենյակի երեկվա արած հապճեպ հայտարարությունն էր»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ կապված VivaCell-MTS բջջային օպերատորի ծառայությունից օգտվելու և սեփականատերերի անունները հրապարակելու հետ, թափանցիկ ակնա՞րկ էր ուղղված ՀՀ երկրորդ նախագահին, Սաֆարյանն ասաց. «Դա բաց մեղադրանք էր, քանի որ Քոչարյանը հանդիսանում է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, որի մեջ մտնում է այդ ընկերությունը, բաժնետոմսերի և այլնի մասով պետք է ԱԱԾ- ն ասի, բայց եթե նման հայտարարություն է անում, ուրեմն լուրջ փաստերի են տիրապետում: Մենք բոլորս հիշում ենք, թե ում օրոք և ինչ միջոցներով այս օպերատորը մտավ Հայաստան»:

Քաղաքագետը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը առկա է, եթե անգամ դա չի արվել ուղղակի կերպով, այնուամենայնիվ, անհերքելի է, որ այդ ուժերը խաղի մեջ են. «Ակնհայտ է, որ Ռուսաստանում կան որոշակի ուժեր, որոնք սինխրոն են հայաստանյան այն շրջանակի հետ, որոնք, ինչպես Քոչարյանն է ասում, ուզում են իրեն դարձնել կոնսոլիդացիոն կենտրոն, այս համագործակցությունը եղել է և դեռ չի ավարտվել»:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա կոշտ ելույթին և վճռական քայլերի անցնելուն՝ քաղաքագետը նկատեց, որ վտանգը առավել քան առարկայական է, ինչը չնկատել Փաշինյանը չէր կարող, թիրախում են ոչ միայն Փաշինյանն ու իր թիմը, այլ նաև պետության անվտանգությունը: Սաֆարյանը չբացառեց հնարավորությունը, որ խորհրդարանը սահմանված ժամկետից շուտ լուծարվի: «Մաթեմատիկայի լեզվով ասած՝ զարգացումները ոչ գծային են, ուստի կանխատեսելիությունը բարդանում է: Ծրագրված օպերացիան ճիշտ հակառակ էֆեկտը բերեց՝ ուզում էին թուլացնել իշխանությունը, բայց ավելի ուժեղացրին»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

Քրիստինե Աղաբեկյան