Մամուլից եմ իմացել Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկության մասին, լավ եմ գնահատում աշխատանքը․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե մամուլից է իմացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկության հարցով ստորագրահավաք է սկսվել։
Գևորգ Պապոյանը նախարարի պաշտոնում Մինասյանի աշխատանքը գնահատում է լավ։
«ՔՊ-ում խոսքի, կարծիքի ազատություն է, մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել, այդ թվում՝ նաև ինձնից, իմ գործընկերներից։ Շատ նորմալ բան է»,- կարծիք հայտնեց նա:
Մանրամասները` տեսանյութում: