ՀՀ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի և Իրանի սահմանին ռուս սահմանապահների փոխարեն հայ սահմանապահներ տեղակայելու հարցի մասին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Սեպտեմբերի  9-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայության հարցում մտածելու բան կա։

«Բայց, այնուամենայնիվ, սա առաջարկ է, որը քննարկման փուլում է»,- ասել էր ԱԺ խոսնակը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովանն արձագանքել էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։ Ըստ Զախարովայի՝ Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների հեռանալը բացասաբար կանդրադառնան հանրապետության

անվտանգության վրա։

Factor.am-ը գրավոր հարցմամբ ԱԳՆ-ից փորձել էր տեղեկանալ՝  այս պահին քննարկվո՞ւմ է արդյոք Թուրքիայի և Իրանի սահմանից ռուս սահմանապահների փոխարեն հայ սահմանապահներ տեղակայելու հարցը։

Այս հարցին արտաքին գերատեսչությունից հետևյալ կերպ են պատասխանել․ «ՀՀ ԱԳՆ իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը և դիրքորոշումները պատշաճ ժամկետներում  հրապարակվում են պաշտոնական լրահոսում»։ 

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ևս խոսել էր ռուս սահմանապահների թեմայից։  Վարչապետը մասնավորապես ասել էր՝  «այսօր ՀՀ-ն որոշել է, որ ռուս սահմանապահները ներկա են Հայաստանում, վաղը կարող է որոշել, որ ներկա չլինեն»:

Մանյա Պողոսյան