Երևանի քաղաքապետարանն օրե՞նք է խախտել․ պատասխանատուները պնդում են՝ տեխնիկական վրիպակ է

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

«Քաղաքաշինության մասին» օրենքի անցումային դրույթների համաձայն՝ այն բնակավայրերը, որոնք մինչև 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը, այսինքն՝ այդ համայնքներում արգելվում է տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և օտարել հողամասեր։

Երևանի գլխավոր հատակագիծն ընդունվեց սեպտեմբերի 10-ին։ Այսինքն՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը Երևանի քաղաքապետարանը կամ վարչական շրջանները իրավունք չունեին տրամադրել նախագծման թույլտվություններ և կառուցապատման նպատակով հողատարածքներ։

Մինչդեռ, Factor.am-ն արձանագրեց, որ քաղաքապետարանի կայքում զետեղված է տեղեկատվություն, որ հուլիսին տրամադրվել է 40 նախագծման թույլտվություն և նույնիսկ ներկայացված է բացվածքը, թե որ վարչական շրջանում քանի նախագծման թույլտվություն է տրվել։ Նույն փաստաթղթի ներքևում առկա էր տեղեկություն հուլիսին տրամադրված շինթույլտվությունների և ավարտական ակտերի վերաբերյալ։

Factor.am-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Երևանի քաղաքապետարանը 2024 թ․ հուլիսի ընթացքում տրամադրել 40 նախագծման թույլտվություն, եթե «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով դա արգելված է, նաև քանի՞ նախագծման թույլտվություն և հողամաս է տրամադրվել մինչև սեպտեմբերի 9-ը։

Ի պատասխան՝ քաղաքապետարանից տեղեկացրել ենք,  թե հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նախագծման թույլտվություններ չեն տրամադրվել, կառուցապատման նպատակով հողի օտարման որոշում չի կայացվել։

«Հայտնում ենք, որ քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքի «Դույինգ բիզնես» («Doing Business») բաժնում հուլիս ամսվա ընթացքում տրված նախագծման թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը տեխնիկական վրիպակ է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում Ձեր դիտարկման համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Yerevan.am կայքում համապատասխան շտկումն արդեն արված է»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում:

Քաղաքապետարանի կայքում հուլիսին տրամադրված նախագծման թույլտվությունների քանակն այս պահին դարձել է 0 և, փաստաթուղթը ներբեռնելիս, ըստ վարչական շրջանների վիճակագրության էջը նույնպես բացակայում է։

Արդյո՞ք քաղաքապետարանն, իրոք, տեխնիկական վրիպակ էր թույլ տվել, թե՞ իրականում նախագծման թույլտվություններ տրամադրվել են, և «վրիպակ» է եղել այդ տեղեկությունը հրապարակելը։ Այս հարցն արդեն իրավապահների և վերահսկող մարմինների իրավասության տիրույթում է։

 

Գայանե Խաչատրյան