Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/, Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /6 դրվագ/, 441-րդ հոդվածի 1-ին մասով /21 դրվագ/, 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/ և 445-րդ հոդվածի 1-ին մասով /25 դրվագ/, իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /25 դրվագ/ և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար: