Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
12.07.2017 | 11:30Երեկ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմինսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առավոտյան 10:00-ի դրությամբ Նևիննոմինսկի հիվանդանոցում բուժումը շարունակում են երկուսը: Տուժածների մոտ առկա են պոլիտրավմաներ:
Տեղի մասնագետների փոխանցմամբ` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: