«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությանը»․Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Ցավալի է, որ Ֆրանսիան բացահայտ հակաադրբեջանական դիրք է գրավել 2020 թվականի  պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ֆրանսիայի գործողությունները լրջորեն կասկածի տակ են դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նպաստում են իրավիճակի սրմանը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ադրբեջանական Report-ի հետ հարցազրույցում։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախաձեռնություններն ապացուցեցին, որ այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումները լիովին անհիմն են»,-ասել է Հաջիզադեն։

«Չնայած Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին՝ Ֆրանսիայի դեմ ուղղված մեր քայլերն ու պաշտոնական հայտարարությունները միայն պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը։ Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը, որը շուրջ 30 տարի «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի մի մասը և շարունակում է իր «տարածքային հավակնությունները մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ», սպառնալիք է խաղաղության և կայունության համար և ծառայելու է Հայաստանի ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան։

«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանում զինման ու ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները վերջապես պետք է հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Չնայած Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավին՝ մեր կողմից երկխոսության ուղիները միշտ բաց են եղել։Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիական կողմը կդադարեցնի իր գործողությունները Ադրբեջանի դեմ, տարածաշրջանային կայունության խաթարումը»,- նշել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակուըմ է ժամանակակից սպառազինություն ձեռքբերել Իսրայելից ու Թուրքիայից, ինչպես նաև շարունակում է զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր կնքել տարբեր երկրների հետ՝ միաժամանակ դժգոհելով Հայաստանի կողմից սեփական անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերից։