«ԵՐԿԻՐ ԱՆԱՎԱՐՏ». տեղի ունեցավ Հովիկ Չարխչյանի գրքի շնորհանդեսը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
Բոլորը

«Երկրի ճակատագիրը կանխորոշում են ոչ թե իրադարձությունները, այլ մարդը»,- այս համոզման է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Այսօր տեղի ունեցավ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպի շնորհանդեսը: Հեղինակը գիրքը գրել է 3 ու կես տարում:

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը», «Սևակի մահվան առեղծվածը» «Չարենցի կրակոցը» և այլ հայտնի վեպերի հեղինակը նշում է` «Երկիր անավարտ»-ը մեր բոլորի և յուրաքանչյուրի մասին է. «Ցանկացած մեկն այնտեղ կարող է գտնել իրեն, իր հույզերը, իր մտքերն ու մտատանջությունները, իր կասկածներն ու համոզմունքները: Երկրի ճակատագիրը կանխորոշում են ոչ թե իրադարձությունները, այլ մարդը, որն իր պատկերացումներով և դրանցից բխող արարքներով ծնունդ է տալիս ընթացքին՝ շարունակելով մնալ այն համոզման, թե առանձին անհատը չի կարող մեծ ցնցումների շարժառիթ հրահրել: Բայց վրա է հասնում փլուզումների ու նահանջի ժամանակը, և նա հարկադրաբար առերեսվում է իրականության հետ, որի ձևավորման մի մասնակիցն էլ ինքն է եղել»:

Չարխչյանը շեշտում է` երկիրն անավարտ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ անկատար ու թերի է մարդկային էությունը: Նրա խոսքով` «Երկիր անավարտ» վեպը նպատակ ունի երեք ժամանակային հարթություններում ցուցադրել մարդ-երկիր փոխհարաբերությունների խորքային խմորումները, պատճառահետևանքային այն կապը, որ սովորաբար քողարկվում է այլևայլ դրսևորումներով, սակայն ի վերջո ի հայտ պիտի գա որպես արդյունք, հատուցում ու վերջնահաշվարկ:

Վեպի անվան մեջ «երկիր» բառը, ըստ հեղինակի` երկակի կարելի է հասկանալ` երկիր` տեղային, նեղ իմաստով, և երկիր` որպես մոլորակ. «Աշխարհը կմնա անկատար ու անավարտ, քանի դեռ դրա հիմքերը ամուր չեն, իսկ հիմնաքարը դնում ենք մենք՝ բոլորս ու յուրաքանչյուրս: Մեր ամեն մի վրիպում խարխլում է մարդկության և երկրի մեծ տան պատերի ամրությունը»,- ասում է նա:

Աննա Բաբաջանյան