Զուտ պաշտոնի դաշինք չենք կազմի ՔՊ-ի հետ․ Արամ Սարգսյանը՝ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ ի՞նչ ձևաչափով են «Ելք» դաշինքի կազմի մեջ մտնող ուժերը մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ավագանու ընտրություններում վերցնի մեծամասնություն, անիմաստ է ընտրությունների գնալ միասնական, քանի որ դա կլինի պատեհապաշտություն, ինչին ինքը դեմ է։

«Զուտ պաշտոնի դաշինք չենք կազմի ՔՊ-ի հետ: Եթե մեր ժողովուրդն ամբողջությամբ աջակցի «Քաղաքացիական պայմանագրին» և տա մեծամասնություն, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն, այստեղ դաշինքի խնդիր չկա: Եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբել, և մեծամասնություն ձևավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որոնք նույն գաղափարներն ունեն, համագործակցություն կծավալեն»,- ասաց պատգամավորը։

Արամ Սարգսյանը նաև շեշտեց, որ ՔՊ-ի հետ, եթե դաշինք չկազմեն, այդ դեպքում «Ելք» դաշինքի մեջ ընդգրկված «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասին կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Արամ Սարգսյանը նաև նշեց, որ այս իմաստով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հստակեցնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակից քաղաքական ուժերի վերադասավորումների պատկերը։