Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին․ վարչապետի խոսնակը չհերքեց Փաշինյանի մասնակցությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Factor.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք վարչապետն անձամբ է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին։

«Վարչապետի այցերը ժամանակին, ըստ անհրաժեշտության լուսաբանվում են, նաև տեղեկատվություն է տրամադրվում դրա վերաբերյալ։ Պատեհ պահին տեղեկացնում ենք, ինչպես և միշտ, վարչապետի այցերի մասին»,- նշեց Նազելի Բաղդասարյանը՝ չհերքելով վարչապետի մասնակցությունը։

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էին ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։

BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության`Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ 

«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», – ասել Էր Ուշակովը։