ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են սցենարային իրավիճակներում Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

Լուրեր

09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։

Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին։
Ըստ սցենարի՝ որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները հայտնաբերել են տուժած քաղաքացու։ Նրանք ցուցադրել են առաջին օգնության և փրկարարական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ։

Հաջորդ իրավիճակում ջրային պարեկները ցուցադրել են կասկածյալին ձերբակալելու և պարեկային լողամիջոց տեղափոխելու տեխնիկական հնարքներ։
Նախատեսված սցենարային իրավիճակներից բացի, հրահանգիչը խաղարկել է հանպատրաստի իրավիճակ։ Պարեկային կարգախմբի անդամներից մեկն անսպասելիորեն հայտնվել է ջրում։ Ջրային պարեկներն անմիջապես անցել են գործի. պարանի օգնությամբ դուրս բերելով տուժածին՝ ցուցաբերել են առաջին օգնություն։
Ավարտին ներկաները կիսվել են տպավորություններով: Նրանք բարձր են գնահատել քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու գործում Ջրային պարեկների մասնագիտական պատրաստվածությունը։

Հրահանգիչ Քեն Հեթն անդրադառնալով ջրային պարեկների հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման արդյունավետությանը ՝ միաժամանակ կարևորել է դասընթացների պարբերականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի կոնկրետ իրավիճակներում արագ արձագանքմանն ու կարողությունների կատարելագործմանը։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) կողմից։