Հաղթել է ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունը․ Մանկավարժական համալսարանը նախազգուշացում է ստացել ՄՊՀ-ից

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար հայտարարված մրցույթը տնտեսական վեճի առիթ է դարձել։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գնման մրցույթի տեխբնութագրում նշված պայմաններից մեկը որակել է հակամրցակցային ու նախազգուշացում տվել Մանկավարժական համալսարանին։

Այսպես․ ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդում է ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով և հայտնել, որ գնման ընթացակարգի շրջանակներում Համալսարանի կողմից անուղղակիորեն ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ: Հաղորդման առիթ է հանդիսացել «Ռեգո Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրությունը։

Գնման ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է, որ մասնակիցները պետք է ունենան առնվազն B մակարդակի վարկանիշ, սակայն, ըստ որոշման, հստակ հիմնավորված չի եղել նման վարկանիշի առկայության պահանջը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերություններից միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից B մակարդակի վարկանիշ ստացել է միայն մեկ ընկերություն’ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Այսպիսով՝ նախատեսվել է մի պայման, որին համապատասխանում է միայն 1 ընկերություն:

Կենտրոնական բանկը խնդրել է ՄՊՀ-ին իրականացնել հնարավոր մրցակցային իրավախախտման բացահայտման վերաբերյալ անհրաժեշտ գործողություններ և հարուցել տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել։

Մանկավարժական համալսարանը դիրքորոշում է հայտնել, որ վերջինիս համար չի եղել նախընտրելի ընկերություն․

«Սահմանված պահանջի տրամաբանությունը կայանում է նրանում, որ մատուցվի երաշխավորված ապահովագրական ծառայություն, ինչը կարևոր է, քանի որ վերջինս ունի 386 աշխատակից՝ 55 տարեկան և բարձր (մինչև 85 տարեկան պրոֆեսորներ),որոնց համար կենսական նշանակություն է բժշկական անվճար ծառայուրյուններից օգտվելու հնարավորություն ունենալը՝ հաշվի առնելով բժշկական օգնության դիմաց տրվող բարձր վճարները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ցածր աշխատավարձերը: Հետևաբար՝ Համալսարանը նշել է, որ կարևոր է միջազգային վարկանիշ ունեցող կազմակերպության հետ համագործակցությունը՝ որակյալ բժշկական ծառայություններ ստանալու նպատակով»,-մասնավորապես նշված է որոշման մեջ:

Համալսարանն ընդգծել է նաև, որ նախկինում ունեցել է անորակ ապահովագրական ծառայություններ ստանալու անհաջող փորձեր, մասնավորապես, երբ ապահովագրական դեպքը չի դիտարկվել, ամբողջությամբ չի փոխհատուցվել կամ շատ չնչին է փոխհատուցվել ապահովագրական ընկերության կողմից: Հետևաբար, սա հաշվի առնելով և իր աշխատակիցների առողջությունը որակյալ ծառայությամբ ապահովագրելու նպատակը, Համալսարանը նշել է, որ հարկ է համարում ձեռք բերել միջազգային վարկանիշավորող կազմակերության կողմից տրամադրված առնվազն B մակարդակի վարկանիշ ունեցող ապահովագրական ընկերության կողմից մատուցվող ծառայություն:

Կենտրոնական բանկը նշել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետության ապահովագրական ընկերություններից միայն «Նաիրի Ինշուրանս» ընկերությունն է 2023 թվականի հունվարի 9-ին Մուդիս վարկանիշային կազմակերպության կողմից ստացել կայուն հեռանկարով միջազգային B1 վարկանիշավորում:

Ընդ որում, Կենտրոնական բանկը հայտնել է, որ գործող կարգավորումներով ապահովագրական ընկերությունների նկատմամբ սահմանված չէ պարտադիր պահանջ՝ ունենալու միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկանիշավորում, և ընկերությունները միջազգային վարկանիշավորման ստացման հետ կապված որոշումները կայացնում են ինքնուրույն:

Կենտրոնական բանկն ընդգծել է, որ վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ պետական գնումների շրջանակներում Համալսարանի կազմակերպած առողջության ապահովագրման ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգի կազմակերպման պայմաններում, վարկանիշի առկայության պարտադիր պահանջը ապահովագրական ընկերությունների համար կարող է հանգեցնել մրցակցային անհավասար պայմանների ստեղծմանը, մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

Գնման ընթացակարգի շրջանակներում հայտ են ներկայացրել «Արմենիա Ինշուրանս» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները: Ընդ որում, «Արմենիա Ինշուրանս» ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկն ավելի ցածր է (71 880 000 ՀՀ դրամ), քան «Նաիրի Ինշուրանս» ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկը (76 410 000 ՀՀ դրամ): Ընթացակարգի գնահատող հանձնաժողովը «Նաիրի Ինշուրանս» ընկերության հայտը գնահատել է բավարար, և վերջինիս ճանաչվել է ընտրված մասնակից: Համալսարանի և «Նաիրի Ինշուրանս» ընկերության միջև 2024 թվականի ապրիլի 26-ին կնքվել է «ՀՊՄՀ-ԳՀԾՁԲ-24/3» ծածկագրով 76 410 000 ՀՀ դրամի չափով պայմանագիր:
ՄՊՀ-ն քննել է վարույթն ու որոշել, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից առողջության ապահովագրման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրում միջազգային վարկանիշավորող կազմակերպության կողմից տրված առնվազն B մակարդակի վայկանիշ ունենալու վերաբերյալ պահանջը որակել որպես տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման դրսևորմամբ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հակամրցակցային գործողություն՝օրենքի խախտում:

Հանձնաժողովը օրենքի խախտման համար «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին նախազգուշացում է տվել:

 

Անժելա Պողոսյան