Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր

Լուրեր

04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 27-ի գիշերը ռուս զինվորականները հերթական զանգվածային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի վրա, կան զոհեր ու վիրավորներ։ Կրիվոյ Ռոգում հրթիռով խոցված հյուրանոցի փլատակների տակ կարող են մարդիկ լինել, փոխանցում է Current Time-ը։

Ռուսական բանակը երկրորդ գիշերն անընդմեջ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը և ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնում են երկրի տարածքում տասնյակ «Շահեդների» մասին։ Դրանց հետևից ռուս զինվորականները հրթիռներ են արձակել, ինչի պատճառով ողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ ՀՕՊ գործողությունների և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվում Կիևից, Ժիտոմիրից, Վիննիցայից, Խմելնիցկիից և այլ շրջաններից։

Կրիվոյ Ռոգում հրթիռը հարվածել է հյուրանոցին։ Քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը հարվածից հետո տելեգրամում հայտնել է, որ բժիշկներն ու փրկարարները փորձում են մարդկանց փրկել։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը պարզաբանել է, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Հյուրանոցի վրա հրթիռային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է Կրիվոյ Ռոգի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Սիտնիչենկոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ կին զոհվել է, չորսը՝ վիրավորվել։

Սիտնիչենկոն նաև հայտնել է, որ պայթյունից բացի ավերված հյուրանոցից տուժել են շրջակայքի տները, խանութները, սննդի օբյեկտները և մեքենաները։

Զապորոժիեում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել գիշերային գրոհի արդյունքում, հայտնել է Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

«Ռուսները, նախնական տվյալներով, անօդաչու թռչող սարքերով յոթ հարված են հասցրել Զապորոժիեի և Զապորոժիեի շրջանի վրա, մեկ մարդ զոհվել է, մեկ տղամարդ և մի կին վիրավորվել են»,- գրել է նա։

Ֆեդորովի խոսքով՝ «պայթյունի ալիքից և բեկորներից տներ են տուժել, իսկ բաց տարածքում չոր բռնկվել է խոտը»։

Միևնչ այդ, օգոստոսի 26-ին Ուկրաինայի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 47 մարդ, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։