Փարաջանով-100. կայացել է «Վերադարձ» բեմադրության առաջնախաղը

Լուրեր

23.01.2026 | 15:55
Ավանեսյանը մանրամասներ է հայտնում Արցախից տեղափոխված անձանց մասին
23.01.2026 | 15:51
Արման Ծառուկյանը հերքել է, թե վախեցել է Իսլամ Մախաչևից ռևանշ մենամարտից առաջ
23.01.2026 | 15:40
Դավոսում ՀՀ նախագահ կարճ հանդիպումներ է ունեցել
23.01.2026 | 15:29
Իրանում բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը. ՄԱԿ-ի զեկուցող
23.01.2026 | 15:18
ԱՄՆ-ն դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու
23.01.2026 | 15:11
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ․ Քաղաքապետարան
23.01.2026 | 15:04
Արցախից 11 անձ է տեղափոխվել Հայաստան // ՀՀ-ն օգնություն է ուղարկել Ուկրաինա․ ԼՈՒՐԵՐ
23.01.2026 | 14:56
ՄԱԳԱՏԷ, Apple, NVIDIA. ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
23.01.2026 | 14:49
Արալեզ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
23.01.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մային հրավիրել է Հայաստան
23.01.2026 | 14:29
Նոր խաբեություն «TikTok»-ում․ ՆԳՆ-ը զգուշացնում է
23.01.2026 | 14:17
Կազեմիրոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
23.01.2026 | 14:08
Տպավորություն է՝ «Հայաստան»-ը շահագրգռված է, որ դիտորդի շապիկ հագածները շարունակեն խուժանությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 14:00
Ստորագրվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
23.01.2026 | 13:52
«Հայաքվե»-ն չի պահպանել չեզոքության կանոնները, իրականացրել է հակաքարոզչություն ՔՊ-ի դեմ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի բակում կայացել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Վերադարձ» բեմադրության առաջնախաղը՝ ըստ Փարաջանովի «Խոստովանություն» և «Արա Գեղեցիկ» կինոսցենարների։ Բեմադրությունն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Թանգարանի բակը մեկ ժամով վերածվել էր փարաջանովյան գեղագիտության կենդանի պատկերի։ Խորհրդավոր կերպարները ներկայացնում էին Փարաջանովի մանկության տպավորությունները, որոնք և՛ կատակերգական էին, և՛ ողբերգական։ Արա Գեղեցիկի հատվածը լի էր դրամատիկ, խորհրդապաշտական տեսարաններով՝ բեմադրության ավարտին ձևավորված փարաջանովյան կենդանի կոլաժով։ Դերակատարները բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացրել են իրենց կերպարները. առանձնահատուկ ուշադրության էր արժանի Փարաջանովի կերպարը (դերակատար` ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյան)։

Բեմադրությունը հանդիսատեսին կրկին կներկայացվի սեպտեմբեր ամսին՝ նույն վայրում (բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան, երաժշտությունը` Վաչե Շարաֆյանի):