Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աստանայում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է «ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը հաստատապես համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մուրատ Նուրթլեուն։

Աստանան ընդգծել է, որ Ղազախստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ապացուցել է իր արդյունավետությունը։

Այս արձագանքը հաջորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որտեղ նա քննադատել է հետխորհրդային մի քանի պետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

«Մենք իրարանցում չենք սկսում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ, նրանք ուզում են ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց դրա դիմաց ոչ մի բան չտալ։ Այդպես չի ստացվի։ Եկեք միասին լինենք։ Ժամանակները հեռու չեն, երբ դուք նորից կգաք նույն Ռուսաստանի մոտ և կխնդրեք աջակցություն ու օգնություն»,- ասել էր Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարը նաև նշել է, թե երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ Ղազախստանում», Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին։

«Պուտի՛ն, Լուկաշենկո՛, օգնեք։ Եվ մենք կես օրվա ընթացքում այնտեղ տեղափոխեցինք [ՀԱՊԿ խաղաղապահներին], մեր ինքնաթիռներն արդեն վայրէջք էին կատարում այնտեղ՝ Ղազախստանում։ Հանգստացան»,- հայտարարել է Լուկաշենկոն։