Մշտադիտարկվել է Սյունիքի մարզի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը

Լուրեր

27.05.2026 | 21:52
Կօգտագործեմ լծակներս, որ Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:43
Չեխայի բնակիչը Eurojackpot վիճակախաղում 120 միլիոն եվրո է շահել
27.05.2026 | 21:30
Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ
27.05.2026 | 21:24
Մոսկվան «գազ» է տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:13
Զելենսկին շտապ նամակ է հղել Թրամփին Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի և հրթիռների կրիտիկական պակասի մասին
27.05.2026 | 21:00
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.05.2026 | 20:48
Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել
27.05.2026 | 20:33
Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:22
Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը
27.05.2026 | 20:18
«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:12
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Աբովյանում. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 20:10
Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից
27.05.2026 | 20:00
Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:51
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի
27.05.2026 | 19:41
ՌԴ-ն դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի  հետ քննարկվել են համալիրի վնասված ծածկասալերի, տարածքի բարեկարգման և այլ հարցեր։
Որոտան գյուղում գտնվող դեռևս 5-րդ դարում հիշատակվող Որոտնաբերդում (պետ. ցուցիչ՝ 8.78.1, հանրապետական նշանակության) անդրադարձ է կատարվել հնարավոր պեղումներին, դեպի բերդ մոտեցման ճանապարհի և այլ խնդիրներին։ Քննարկվել է նաև վերջինիս հարակից տարածքում գտնվող Մելիք Թանգու կամրջի (պետ. ցուցիչ՝ 8.78.3, հանրապետական նշանակության)  վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությունը:

Աղիտու գյուղի կոթողի (պետ. ցուցիչ՝ 8.11.3.1.6, հանրապետական նշանակության)  տարածքում անդրադարձ է կատարվել հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը խաթարող գազի խողովակների և կառույցների հնարավոր հեռացման խնդիրներին և տարածքի բարեկարգմանը: