Պուտինի այցից հետո Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, հայտնել է երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Բաքուն այս ցանկության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրից հեռանալուց մեկ օր անց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այսօր այն ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անցյալ շաբաթավերջին ասել է, որ Բաքուն շահագրգռված է BRICS-ին անդամակցելու հարցում։

«BRICS-ին միանալ ցանկացողների երկար շարան կա: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել»,- ասել է դեսպանը։

Նա հայտնել է, որ Մոսկվան և Բաքուն երկար ժամանակ քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և BRICS-ին դիմելը պետք է դիտարկել որպես քայլ այս ուղղությամբ։

Բյուլբյուլօղլուի հայտարարություններն ու փաստաթղթերի ներկայացումը համընկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթավերջին Բաքու կատարած երկօրյա այցի հետ։

Սա Պուտինի առաջին այցն էր Ադրբեջան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։ Այցը հակասական արձագանք է առաջացրել բուն Ադրբեջանում և զարմացրել արևմտյան վերլուծաբաններին ու մամուլին։ Շատերին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահը գնացել Բաքու և ինչո՞ւ հիմա:

BRICS-ը ստեղծվել է հինգ երկրների կողմից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), իսկ այս տարվա հունվարին դրան պաշտոնապես միացել են Իրանը, ԱՄԷ-ն, Եթովպիան և Եգիպտոսը։