Երիտասարդները երգեր են գրառել Գեղարքունիքի մարզի 13 համայնքների տարեցներից

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ափդեյթ» ծրագիրը, որն ուղղված էր Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի սկզբնական փուլում՝ 2021 թվականին, հասարակական կազմակերպության երիտասարդները երգեր են գրանցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքների տարեցներից: Նրանց մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությունը:

Ծրագրի հաջորդական փուլերի ընթացքում այդ երգերը նոտայագրվել են, մշակվել և մասնագետ երաժիշտների խորհրդատվությամբ գործիքավորվել ու ձայնագրվել: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության այս շարունակական շղթան ամփոփվել է Գեղարքունիքի մարզում իրականացված համերգային շրջագայությամբ, որի ընթացքում տեղացի երաժիշտների մասնակցությամբ ու «ԳԱՄՄԱ» բենդի ձայնագրությամբ հնչել և հանրայնացվել են տեղական ժողովրդական երգերը:

Համերգները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում՝ աշխուժացնելով համայնքների մշակութային կյանքը և հին երգերի նոր մեկնաբանությունների միջոցով ապահովելով մոռացության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ու շարունակականությունը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում գրանցված երգերից մեկ նմուշ՝ «Անա նանան քյե ղուրբան» երգը, երիտասարդների կողմից ներկայացվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցելու նպատակով: