«Եթե ժողովուրդն է ձևավորում ԱԺ-ն, ինքն էլ պիտի լուծարի»․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գևորգ Պետրոսյանը չգիտի, թե ի՞նչն է խանգարում այս Ազգային ժողովին, որպեսզի այն աշխատի մինչև 2022 թվականը, կառավարությունը միշտ էլ կարող է ներկայացնել նախագծեր, իսկ խորհրդարանը քննարկի դրանք։ «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ քվեարկի հենց միայն նրա համար, որ դա ներկայացրել է ԱԺ-ում փոքրամասնություն համարվող քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կառավարությունը»,- ասում է Գևորգ Պետրոսյանը։

Իրավաբան պատգամավորի անձնական կարծիքով՝ աննորմալ չէ, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն է մի ուժ, իսկ կառավարությունը ձևավորում է մեկ այլ ուժ, պարզապես գործող Սահմանադրությունն այսպիսի իրավիճակի լուծում չի առաջարկել: «Ինչու չէ, թող լինի ԱԺ-ում փոքրամասնության ներկայացուցիչը կառավարության ղեկավար, բայց եթե էդ կառավարությունը լինի հօգուտ ժողովրդի, մենք պատրաստ ենք ծափահարել, համագործակցել»,-առաջարկում է կոալիցիոն իշխանության ներկայացուցիչը։

Խորհրդարանի ինքնալուծարմանն անդրադառնալով պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունն այդ գաղափարը չի քննարկել բայց իր կարծիքով դրա կարիքն առայժմ չկա․ «Եթե ժողովուրդն է ձևավորում ԱԺ-ն, ապա այն լուծարելու իրավասությունը պետք է տրվի ժողովրդին»։

Հանրապետական Գալուստ Սահակյանն ընդհանրապես ինքնալուծարումից լավ հոտ չի առնում, բնավ կարիք չկա, որ այս խորհրդարանն ինքնալուծարվի։ «Խորհրդարանի ինքնալուծարումը կնշանակի շատ վատթար իրավիճակ քաղաքական պրոցեսներում Հայաստանում, այդ դեպքում մենք պիտի մտածենք, թե ինչպիսի պրոցեսներ կունենանք»,- ասում է պարոն Սահակյանը։

Նա դեմ չէ, որ խմբակցությունը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և փորձի հասկանալ նրա ուզածը․ «Ես, իմիջիայլոց, էդ հանդիպումներին դեմ անձնավորություն չեմ»։

Իշխող ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Հանրապետականի խորհրդարանում մնալն ինքնին խնդիր է, որովհետև այս խորհրդարանը հասարակության քաղաքական համակրանքների պատկերը չէ։ «ՀՀ-ում փոխվել է իրավիճակ, և, տեսեք, հիմա խոսվում է ընտրակաշառքի մասին, ասում են՝ ընտրակաշառքն ըսենց, ընտրակաշառքն ընենց։ Պարոն Կոստանյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազ, բայց հիմա ասում է՝ վտանգ կա սրա հետ կապված։ Բա վտանգ կա՝ գլխավոր դատախազ է եղել»,- հիշեցնում է «Ելք» խմբակցության անդամը։

Պարոն Սիմոնյանը վստահեցնում է, որ ընտրություններն անխուսափելի են, թե ինչ ճանապարհով, դեռ պարզ չէ․ «Ամենաօրինական ձևով է լինելու»։

Ի դեպ, պատգամավորը մեկնաբանեց նաև դերասան Հովհաննես Ազոյանի «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու տեղեկությունը։ Լրագրողներից մեկը նկատեց, որ դերասանը ժամանակին ուրախացնում էր Սերժ Սարգսյանին և Հանրապետականին. «Շատ ուրախ եմ, որ ինքը անդամակցել է, որովհետև այսօր ՀՀ-ում կուսակցական դառնալն ամենևին չի ենթադրում, որ դու ինչ-որ պաշտոն ես զբաղեցնելու»։

Այնուամենայնիվ, դերասանը դեռ կուսակցության անդամ չէ, նրա դիմումը նոր է ընդունվել և մնացած դիմումների հետ կքննարկվի։

Մհեր Արշակյան