Լավրովն այնքան մտահոգվելու բան ունի, որ գիշերը դժվար է քնել. Ռուբեն Մեհրաբյանը` «Մարտի 1»-ին վերաբերող հայտարարության մասին

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին կկայանա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը: Մինչ այդ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում են անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»:

Factor.am-ի հարցին` ի՞ նչ է ենթադրում «անկեղծ խոսակցություն» ասվածը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Կուտակված շատ հարցեր կան: Այդ` տարիների ընթացքում առաջացած հարցերը չեն լուծվել, քանի որ Ռուսաստանը համարել է Հայաստանին թերի անկախ պետություն: Սակայն կողմերը հակված են, որ չլինեն վտանգավոր չափերի հասնող թյուրընկալումներ և հարաբերությունները լինեն կանխատեսելի: Պետք է քննարկվեն նաև հարցեր, որոնք ծագել են հեղափոխության հետևանքով: Ռուսաստանում բանտ կնստացնեին այն կարգախոսների համար, որոնց ներքո մեզ մոտ իրականացավ թավշյա հեղափոխությունը: Բնական է, որ այդ տարընկալումները ծնում են նոր հարցեր»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին, նշել է, թե Փաշինյանը նստել է մի մեքենա, որը չի կարող վարել: Ռուբեն Մեհրաբյանը չցանկացավ մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ, ըստ նրա, Աշոտյանի հայտարարությունը խիստ քաղաքականացված երանգ ունի:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` 2008 թ. մարտի 1-ին վերաբերող հայտարարությանը, թե Ռուսաստանը մտահոգված է, որ Հայաստանում իրավիճակը դեռևս եռում է՝ կապված տասնամյակներ առաջ տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրման հետ, մեր զրուցակիցն ընդգծեց. «Դա Լավրովի գործը չէ: Նա իր քիթը չպետք է խոթի այդ հարցերի մեջ: Դա Հայաստանի ներքին գործն է: Ժամանակն է, որ հասկացվի դա նրան: Ինչո՞ւ Հայաստանը չի մտահոգվում, երբ լայքի համար մարդկանց դատում են ՌԴ-ում: Համարում է, որ դա այդ երկրի ներքին հարցն է: Լավրովը կարող է ցանկանալ, որ ամեն ինչ լինի օրենքի սահմանում, բայց ոչ ավելին: Նա այնքան մտահոգվելու բան ունի, որ գիշերը դժվար է քնել»:

Մեհրաբյանի խոսքով` ՀԱՊԿ-ին վերաբերող շատ հարցեր կան, պարզ չեն մեր անելիքներն այնտեղ, բայց չպետք է անտեսել երկխոսության հնարավորությունը: Քաղաքագետի հետ խոսեցինք նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունների շուրջ: Մասնավորապես, նրանք նշում են, թե Քոչարյանը չի հրամայել, որ Մարտի 1-ի առավոտյան իրավապահները ներխուժեն Ազատության հրապարակ: «Դա անտրամաբանական է: Ուրեմն կարող ենք ասել` պարոն Քոչարյանը չի տիրապետել իրավիճակին, ինչն այլ հարցեր է առաջացնում: Ես չեմ հավատում նման սցենարի: Կարծում եմ` դրա հերքումը տեղի կունենա, երբ կհարցաքննվեն այն ժամանակվա իրավապահ համակարգի ղեկավարները: Քոչարյանի խափանման միջոց պետք է ընտրվի կալանքը: Նա պետք է մեկուսացվի հասարակությունից»:

Լևոն Փանոսյան