Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային տաղավար, ծանոթացել ծրագրի և ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։

Հայաստանի ազգային տաղավարում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին դիմավորել են Վենետիկի ԿաՖոսկարի համալսարանի հայազգի ուսանողներ Հռիփսիմե Բարսեղյանն ու Ալեքսանդր Հակոբյանը։ Նրանք նախարարի տեղակալին ներկայացրել են Հայաստանի ազգային տաղավարը, կիսվել իրենց աշխատանքային տպավորություններով և պատմել տաղավարի այցելուների մասին։

Տաղավարը բացման օրվանից ի վեր ընդունել է ավելի քան 15.000 այցելու։ Շատ այցելուներ գրառումներ են արել կարծիքների գրքում՝ առանձնակի շեշտելով տաղավարի հոգևոր, փիլիսոփայական, զգացական, արվեստային շերտերի ազդեցության մասին իրենց տպավորությունները։ Կարծիքների գիրքն այս պահին ներառում է շուրջ 80 էջ գրառում` հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով՝ լի շնորհակալության, բարեմաղթանքների, անձնական վերապրումների և շնորհավորանքի խոսքերով։

Նշենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի Եվրոպական ակադեմիայի համագործակցության արդյունքում Վենետիկում բնակվող մի շարք հայ ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարում ստաժավորում անցնել և աշխատել «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության շրջանակում: