Թեհրանը վերանայել է իր որոշումը․ ԱՄՆ-ը չի կանխատեսում, որ Իրանն առաջիկայում կհարձակվի Իսրայելի վրա․ Politico

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը, հնարավոր է, վերանայել է Իսրայելի վրա հարձակում սկսելու իր որոշումը։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները, գրում է Politico-ն։

Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին օրերին աշխատել է դիվանագիտական ​​ուղիներով՝ ներգրավելով իր դաշնակիցներին Մերձավոր Արևելքում՝ համոզելու Թեհրանին վերանայել իր ռազմական հարձակումն Իսրայելի վրա: Նրանք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման։

ԱՄՆ վարչակազմը նաև կոչ է արել Իրանին վերանայել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանն արձագանքը, քանի որ նրա մահը հետևանք է Թեհրանում հյուրատանը տեղադրված հեռակառավարվող ռումբի, որը տեղադրվել էր գաղտնի գործողության արդյունքում և ոչ թե մեծ հարձակման մաս է։ Ըստ պաշտոնյաների՝ հիմա Թեհրանն ավելի ու ավելի է կիսում Վաշինգտոնի տեսակետները, թեև ի սկզբանե հերքում էր։

Ամերիկացի պաշտոնյաները տարբեր միջնորդների միջոցով Թեհրանին մեսիջներ են ուղարկել, որ եթե Հանիեի սպանության պայթյունը տեղի է ունեցել Իսրայելի գաղտնի գործողության արդյունքում և չի սպանել Իրանի ոչ մի քաղաքացու, ապա Իրանը պետք է վերագնահատի Իսրայելի վրա ռազմական հարձակման իր ծրագիրը: Պաշտոնյաներն ասել են, որ իրենք ակնկալում են Իրանի ինչ-որ արձագանք Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, ըստ երևույթին, վերանայել է իր դիրքորոշումը, և ԱՄՆ-ն առաջիկայում չի կանխատեսում հարձակում Իսրայելի վրա:

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը փոխել է իր որոշումը, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ինքը չի խոսի հատուկ հետախուզական գնահատականների մասին, բայց շեշտել է՝ Բայդենի վարչակազմը «չի ցանկանում տեսնել սրացում»:

«Եթե լինի, մենք պատրաստ ենք պաշտպանել Իսրայելին և մեզ, ինչպես հարկն է»,- հավելել է նա։