Սուրճն ու օղին թանկացել են, միսն ու հացն՝ էժանացել․ հուլիսի գնային փոփոխությունները․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Հայաստանի սպառողական շուկայում հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.4 % գնանկում: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնաճ: Աճել է գառան մսի գինը 2.1 %-ով, բրնձինը՝ 1.4%-ով, բանջարեղենինը՝  14.3 %-ով, մրգինը՝ 11.6 %-ով։

Որոշ ապրանքախմբերում այս տարվա հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է գնանկում` հնդկաձավարի գինը նվազել է 14.5 %-ով, հաճարինը՝ 7.9 %-ով, ոլոռինը՝ 7.5 %-ով, ձավարինը՝ 7.0 %-ով, մակարոնեղենինը` 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով, խոզի մսինը` 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7 %-ով, արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 8.3 %-ով։

2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.7%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճեր գրանցվել են Գավառ և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով։

Ոչ պարենային ապրանքներ

Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.6% և 2.4%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 10.2% և դիզելային վառելիքի՝ 15.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8% և 6.7%-ով:

Արտարժույթի շուկա

2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.4% նվազում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. հուլիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.3% և 4.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.3% և 2.0% նվազում: 2024թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4%-ով գերազանցել է 2023թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ): 

Անժելա Պողոսյան