Հայ-իրանական խոհանոցային ու մշակութային «հրավառություն»՝ Սիսիանում. կանցկացվի «Նավասարդ» փառատոնը

Լուրեր

01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
01.11.2024 | 19:34
Շատերը վախենում են Ադրբեջան գնալ․ COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով
01.11.2024 | 19:22
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» 13 թափուր մանդատ ունի, 1 թեկնածու մանդատ է վերցրել
01.11.2024 | 19:11
«Սպառնացել են «Պոչիկ Ալիով, «տապոռիկներով»․ ինչպես են Դուբայում սեռական շահագործման ենթարկել երիտասարդ հայ աղջիկներին
01.11.2024 | 19:00
Ադրբեջանը հարցականի տակ դրեց ՀՀ-ի պետականությունը․ 2 կետ համաձայնեցնելով՝ դարավոր խնդիրները չեն լուծվի․ Գևորգ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:50
Պահանջում ենք, որ COP 29 ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 18:38
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ
01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 17:53
Ղեկին հեռախոսով խաղացող վարորդն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երրորդ անգամ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը դառնում է հայ-իրանական մշակութային, խոհանոցային խաչմերուկ։ Սիսիանում օգոստոսի 10-ին անցկացվելու է արդեն ավանդույթ դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը, որը ներկայանալու է հագեցած ծրագրով։ Թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը ներկայանալու են հարուստ խոհանոցով, միջոցառումն ամփոփելու են երկու երկրների մշակութային խմբերը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս տարի փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։

«Հյուրերի ենք սպասում թե՛ Իրանից, թե՛ այլ երկրներից։ Բավականին բազմազան ու գունեղ փառատոն է սպասվում։ Սա տարածաշրջանային զբոսաշրջային բացառիկ պրոդուկտ է, որը պետք է զարգացնել։ Մեր նպատակն է համատեղ պրոդուկտով ու մրցունակ դիրքերից ներկայանալ զբոսաշրջային միջազգային շուկայում, ինչպես նաև ամրապնդել մեր հազարամյա բարեկամությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնն առանձնանալու է հիմնական 4 գոտիներով՝ հայկական և իրանական ուտեստների պատրաստման,  արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման, երաժշտական-գեղարվեստական մասի, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի գոտիներ: Փառատոնն առանձնանալու է խոհարարների մրցույթով։ Մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ այս տարի բավականին մեծ մասնակցություն է լինելու։

«Իրանական կողմից մրցույթին 27 խոհարար է մասնակցելու, նույնքան էլ մեր կողմից կմասնակցեն։ Խոհարարները ազատ են լինելու իրենց աշխատանքում։ Հայաստանի ու Իրանի խոհարարներն իրենց ուժերը չափելու են «Լավագույն տեսք», «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում։ Դրանից բացի լինելու է գլխավոր մրցանակ։ Մրցույթի մասնակիցների աշխատանքները կգնահատեն Հայաստանի ու Իրանի ճանաչված խոհարարներից բաղկացած ժյուրին»,-ասաց Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ նպատակ ունեն այս խոհարարական մրցույթը դարձնել միջազգային։

ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդին նշեց, որ Իրանում մեծ հետաքրքրություն կա այս փառատոնի նկատմամբ։ Փառատոնի անցկացման տեղեկությունը տարածվելուն պես այնքան մեծ թվով մասնակցության հայտեր են ստացել, որ ստիպված են եղել ընտրություն կատարել։

«Սա շատ մեծ ու կարևոր մշակութային իրադարձություն է, այն վստահաբար իր ազդեցությունն է թողնելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։ Ասեմ, որ բավականին հագեցած ծրագիր է սպասվում, ներկայացվելու է ազգային երաժշտությունը, ձեռագործ աշխատանքը, մեր հարուստ խոհանոցը։ Վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի ու այդ օրը մեծ թվով այցելուներ կունենանք»,-ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդին՝ հավելելով, որ այս տարի փառատոնին մասնակցելու են մշակութային խմբեր, արվեստագետներ, խոհարարներ Իրանի 5 նահանգից՝ Թեհրան, Թավրիզ, Համադան, Սպահան,  Խուզեսթան։

Նման տարածաշրջանային համատեղ պրոդուկտների առկայությունը հարուստ ու բազմազան է դարձնում Հայաստանի զբոսաշրջային առաջարկների ցանկը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ վերջին շրջանում միջազգային խոշոր ցուցահանդեսին շեշտադրվում են հենց զբոսաշրջային փառատոնները ու հենց տարածաշրջանային պրոդուկտները։ Հայաստանը ներկայանում է նաև հայ-վրացական փառատոնով։

«Ամեն ինչ արվում է, որ լայն իրազեկում կատարվի։ Տուրիստական ընկերությունների հետ աշխատանք է տարվում, որ այդ օրն այցելություններ ապահովվեն։ Ասեմ, որ Զբոսաշրջության կոմիտեն մեծ կարևորություն է տալիս այսպիսի փառատոններին ու աջակցությունն է հայտնում։ Իրապես, նման փառատոնները նպաստում են զբոսաշրջային առաջարկների դիվերսիֆիկացիային»,-ասաց Դիանա Կարապետյանը։

Փառատոնի պաշտոնական բացումը օգոստոսի 10-ին ժամը 16։00-ին է, մուտքն ազատ է։