Քննարկվել են ՀՀ 3 մարզում և Երևանում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանն ու վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օրակարգում ընդգրկված հարցերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու հարավային և արևելյան պատերի մասնակի ամրակայման նախագիծն արժանացել է հավանության:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի թիվ 202/4 հասցեի բնակելի տան նախամուտքի և տանիքի վերակառուցման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի՝ ներկայացված դիտարկումները հաշվի առնելու պայմանով։

Նիստում քննարկված հարցերից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3/1-1 հասցեում բացօթյա սպասարկման տարածքի էսքիզային առաջարկը մերժվել է: ՀՀ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ վանքի Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցու (13-րդ դար) եկեղեցական խցերի վերականգնման և օգտագործման, ինչպես նաև տաղավարների տեղադրման և տարածքի բարեկարգման նախագիծը, լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վերադարձվել է լրամշակման:

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների hուշարձանի հարակից տարածքում եկեղեցու կառուցման առաջարկը համարվել է ընդունելի:

Նիստում քննարկվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փող. հ. 1 հասցեում գտնվող «Արմենիա» հյուրանոցային համալիրի գլխավոր հուշարձան-մասնաշենքի ֆասադային վնասված ստորին (գետնախարիսխների) հատվածների վերականգնման մեթոդաբանության հարցը. որոշվել է այն դիտարկել Հրապարակի համալիրի համատեքստում՝ հնարավորության դեպքում ներգրավելով միջազգային փորձագետների: