Աննա Դանիբեկյանի լիազորությունները ժամկետներ խախտելու համար դադարեցրած ԲԴԽ-ն խախտել է որոշումը նրան տրամադրելու ժամկետը

Լուրեր

07.05.2025 | 23:30
Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են․ անկախ լրագրողի և քաղակտիվիստի են ձերբակալել
07.05.2025 | 23:11
Կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները չեն կարողացել Հռոմի նոր պապ ընտրել
07.05.2025 | 22:58
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին
07.05.2025 | 22:43
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ՝ զգուշացնելով լայնածավալ պատերազմի վտանգի մասին
07.05.2025 | 22:27
Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում» Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար. ԱՄՆ փոխնախագահ
07.05.2025 | 22:13
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.05.2025 | 22:00
Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ շքերթին մասնակցելու, բայց ՀՀ-ԵՄ լարվածություն չի լինի, գնալը օրինաչափ է․ Շահան Գանտահարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2025 | 21:51
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին. Վրաստանի պետանվտանգության ծառայության արձագանքը
07.05.2025 | 21:43
Հունգարիայի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է․ նա այցելել է ռազմական օբյեկտներ
07.05.2025 | 21:30
Թուրքիայի 265 քաղաքացի ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ
07.05.2025 | 21:17
Ցանկացած ոք, ով կարծում է՝ Պուտինը կանգ կառնի, եթե Կիևը տարածքներ զիջի, ինչպես առաջարկել է Թրամփը, «պարզապես հիմար է»․ Բայդեն 
07.05.2025 | 21:10
Քոչարյանի պատգամավորները անբարո ձևով Սերժ Սարգսյանի վրա ցեխ են շպրտում. նա տեսնում է և չի կանխում, հրահանգ կա․ Մարգարիտ Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2025 | 21:00
«Հաց ուտելուց մինչև զուգարան գնալ խցակիցս է օգնում». կաթված տարած կալանավորի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2025 | 20:55
Ապօրինի վարձատրություն ստանալուց հետո ձերբակալվել է Գյումրիի ԲԿ բաժնի վարիչը
07.05.2025 | 20:48
Վատիկանում մեկնարկել է կոնկլավը. կարդինալները նոր Հռոմի պապ են ընտրելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն առ այսօր չի հրապարկել և դատավոր Աննա Դանիբեկյանին չի տրամադրել նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ թեև օրենքով պարտավոր էր 15-օրյա ժամկետում այն ուղարկել կողմերին։

Մասնավորապես՝ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրապարակելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ և դատավորին։

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ որոշումը ԲԴԽ նիստում հրապարակվել է հուլիսի 16-ին, այսինքն՝ ամենաուշը հուլիսի 31-ին այն արդեն պետք է ուղարկվեր կողմերին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև այսօր որոշումը չի ստացել։ Հուլիսի 30-ին դիմում է ներկայացրել ԲԴԽ, որտեղից հայտնել են, որ սահմանված ժամկետում կտրամադրեն որոշումը։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից Factor.am-ին հայտնում են, որ 15-օրյա ժամկետը սկսում է հաշվարկվել հուլիսի 17-ից աշխատանքային օրերով, հետևաբար՝ 15-օր ժամկետը լրանում է այսօր, և այսօրվա մեջ որոշումը կտեղադրվի ԲԴԽ կայքում։

Մինչդեռ ԲԴԽ-ի այս մեկնաբանությունը հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին։
Մասնավորապես՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Իսկ Դատական օրենսգրքում կողմերին որոշումը տրամադրելու կարգավորումը սահմանող իրավանորմում որևէ նշում չկա աշխատանքային օրվա մասին։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները Խորհուրդը դադարեցրել է՝ բավարարելով Արդարադատության նախարարության միջնորդությունը, որով դատավորին մեղադրում էին Քոչարյանի գործը ողջամիտ ժամկետում չքննելու, ձգձգելու և տապալելու մեջ։ Ստացվում է, որ դատավոր Դանիբեկյանի լիազորությունները ժամկետ խախտելու համար դադարեցրած ԲԴԽ-ն ինքն է խախտել նրա վերաբերյալ որոշումը տրամադրելու ժամկետը։

Նշենք, որ մինչ այդ՝ հուլիսի 9-ին էլ ԲԴԽ-ն մեկ այլ գործով դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները՝ արձանագրելով որ նա խախտել է դատավարական ժամկետներ, սակայն այս որոշումը ևս 15-օրյա ժամկետում դատավորին չի տրամադրվել և այն կայքում տեղադրվել է միայն հուլիսի 30-ին, այսինքն՝ սահմանված ժամկետից 1 շաբաթ ուշ։

 

Արաքս Մամուլյան