ՀՀ-ն ավարտել է Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և վերազինման աշխատանքները և նույնն ակնկալում է Թուրքիայից․ ԱԳՆ

Լուրեր

11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները և երկու երկրների հարաբերությունների կարգավորման  հատուկ ներկայացուցիչների միջև նախկինում  ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածության համաձայն՝  պատրաստ է սպասարկել սահմանի այդ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար և նույնն ակնկալում է Թուրքիայից։ Այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, արդյոք Թուրքիան սահմանի իր հատվածում  ևս անցակետ կառուցե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան նամակում արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին  երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել էին  Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետում։ Սա հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումն էր։ Հատուկ բանագնացների հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռուբինյսնն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Նշենք, որ վերջերս  Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր  «Մարգարա» մաքսային կետ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է, որի  համար ծախսվել է 1 մլրդ դրամ։

Մանյա Պողոսյան