Արտաշատի համայնքապետարանում ստուգումների արդյունքում 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կա 5 կալանավորված

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խոսնակի փոխանցմամբ՝ 9 անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։

«Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին, և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։ Factor.am-ի տեղեկություններով՝ դրանք կապված են ասֆալտապատման մրցույթների և աշխատանքների հետ:

Factor.am-ն ուսումնասիրել է, թե որ ընկերություններն են հաղթող ճանաչվել Արտաշատ խոշորացված համայնքում ասֆալտապատման մրցույթում և շինաշխատանքներ են իրականացնում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։

Պարզել ենք, որ «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն ասֆալտապատման մրցույթում հաղթող է ճանաչվել։ Աշոտ Ավետիսյանը գրանցված է Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրում, որտեղ ևս, ըստ ծրագրի, պետք է կատարվեն ասֆալտապատման աշխատանքներ։ Աշոտ Ավետիսյանը Բերքանուշի վարչական ղեկավար Հայկ Ավետիսյանի հայրն է։ «Ավետիս խեցի» ընկերությունը խեցեգործությամբ է զբաղվում և արտադրանքը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։

Ասֆալտապատման մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) այս ընկերության իրական շահառուներն են Ավետիք Մանուկյանը և Արա Մովսիսյանը։ Տնօրենը Ավետիք Մանուկյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Մասիս խոշորացված համայնքում։

Մանյա Պողոսյան