Նոր աղմուկ նոր գրքի շուրջ. դասագրքի հեղինակը չի ընդունում մրցույթի արդյունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է՝ Հասարակագիտության 8-րդ դասարանի դասագրքի մրցույթն արդար չի անցկացվել։ Խաչատրյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ իր և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, փաստաբան Արսեն Թավադյանի հեղինակած դասագիրքն անցումային շեմը չի հաղթահարել, այնինչ ստանալով դասագրքի գնահատման տվյալները՝ հեղինակները պարզել են, որ ոչ միայն հաղթահարել են անցողիկ շեմը, այլև բարձր գնահատականներ ստացել։

Խաչատրյանն ասում է՝ մասնագիտական հանձնաժողովի 3 անդամներ իրարից անկախ տվել են նույն եզրակացությունը, որ 3 դասագրքերից հենց իրենցն է լավագույնը։ Ըստ Խաչատրյանի՝ փորձագետներին գնահատման սանդղակ չի տրվել, և միայն փորձագիտական արդյունքներից հետո է նախարարությունը հայտնել, որ գնահատումը սխալ սանդղակով է իրականացվել։

ԿԳՄՍ նախարարությունից պնդում են՝ մինչև հանձնաժողովի ձևավորումը ընտրված 5 գիտական կառույցներին ներկայացվել է սանդղակը և դրա գնահատման կարգը, որից 2-ը փորձագիտությունն այդ սանդղակով չեն իրականացրել։ Այս դեպքում հանձնաժողովը որոշել է այդ երկու կառույցների կողմից իրականացված փորձաքննություններն անվավեր ճանաչել, քանի որ դրանք չեն համապատասխանել գնահատման որևէ չափանիշի։

Փիլիսոփա Արշակ Բալայանը, որը Հասարակագիտության 8-րդ դասարանի դասագրքի գնահատման հանձնաժողովի փորձագետներից է, հրապարակային կարծիք էր հայտնել հաղթած երկու դասագրքերից մեկի մասին։ Փորձագետը 10 օրինակ է մատնանշել, որտեղ պնդում է՝ առկա են ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային մի շարք սխալներ։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, պատասխանելով այս դիտարկումներին, ընդգծում է՝ եթե դասագիրքը գիտական և չափորոշչային համապատասխանության տեսանկյունից դրական է գնահատվում, ապա մինչև տպագրման փուլն ուղարկվում է լրամշակման և շտկվում են առկա մյուս խնդիրները։

Դասագրքի հեղինակները դեռ հուլիսի 3-ին բողոքարկել էին մրցույթի արդյունքները, սակայն, Սերոբ Խաչատրյանի խոսքով, նախարարությունը պատշաճ չի արձագանքել մրցույթի արդյունքների բողոքարկմանը։

Հանրակրթության վարչության պետը նշում է՝ 3 դասագրքերն էլ գրեթե հավասար միավորներ էին ստացել, բայց այս պարագայում մեկ միավորն էլ կարող էր վճռորոշ լինել։ Կրթության փորձագետն էլ ասում է՝ ամենածավալուն և օգտակար դասագիրքը հենց իրենցն է եղել, և պատրաստ են դա ապացուցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան